«Արցախի իշխանությունների կողմից բացառվում են միակողմանի զիջումները և անհամաչափ փոխզիջումները». Արցախի նախագահ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կրկին միջնորդեց, որ դատարանը պահանջի քննիչից տրամադրել մարտի 1-ի մայր գործի նյութերը ամբողջական ծավալով, որն առկա է 2008 թվականի մարտից մինչ այս պահը։ 600 հատոր կազմող գործից անջատված մասով փաստաբաններին տրամադրվել է ընդամենը 79 հատոր։
Չափազանց գերագնահատվում է ռուսական գործոնը։ Լուկաշենկոյի դիմումը ՌԴ-ին բացառապես գրագետ և տրամաբանական քայլ է, փորձ է այդ հակամարտությանը տալ որոշակի աշխարհաքաղաքական երանգավորում, քանի որ ներկայումս, պայմանականորեն ասած, բղավում են՝ «Լուկաշենկո, հեռացիր», առանց քաղաքական և աշխարհաքաղաքական շեշտադրումների, այլ հարց է, որ նրան հաջողվի դրանք փոխել և գրավել իր կողմ հակաարևմտյան, ռուսամետ և հակամայդանական, հականատօական ուժերին։ Ես կարծում եմ՝ այդ գիծն է Լուկաշենկոն փորձում առաջ տանել, դա իր դիրքերը մի փոքր կբարելավի, բայց սկզբունքորեն չի փոխի իր քաղաքական ճակատագիրը։
«Որպես պատգամավոր` պահանջում եմ, որ Պետրոս Ղազարյանը ներողություն խնդրի իր ոչ պրոֆեսիոնալ կեցվածքի համար». Անի Սամսոնյան
Այսօր Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, դատարանը դռնփակ ռեժիմով շարունակում էր քննել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքի վերացման միջնորդությունը: Դատարանը պահանջել էր արգելանքի տակ գտնվող գույքի և բանկային հաշիվների վերաբերյալ ամբողջական տեղեկություն տրամադրել։ Նախորդ նիստին պաշտպանները ներկայացրել էին պահանջված տեղեկանքները, և դատարանը շարունակել էր աշխատանքը […]
Մեղադրում ես մեկ նախկիններին, մեկ ներկաներին՝ ինքդ չհասկանալով՝ դու ով ես և ինչ պատկանելիություն ունես։ Անկախ ամեն ինչից՝ մեր զոհված հերոս տղաների անունը զուր տեղը շահարկողն ինքն է ազգի թշնամին։ Ես ինձ իրավունք չեմ վերապահում խոսել ազգի անունից, բայց ես էլ եմ ազգի մի մասնիկը ու շահագռգռված եմ ամեն ինչով, ինչ վերաբերվում է ազգին ու բանակին։ Ուղղակի տեսնելով երկրում տիրող իրավիճակը ու մարդկանց մեջ թշնամության զգացումը՝ տականքություն է ավելի գռգռելը ամեն ինչ, եթե շարունակեմ, կասեմ շատ ավելին, ինչը հաճելի չի լինի նաև ինձ համար: Հանգիստ նստեք տեղներդ։ Տղերքի հիշատակից ձեր կեղտոտ ձեռքերը հեռու պահեք»։
«ՍԴ դատավորներ են ընտրվել կաշառակեր գիտնական, նախկին իշխանության ձեռնածու և մի անդեմ իրավաբան». Արման Բաբաջանյան
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Ռուզվելտ» էսկադրային ականակիրն ուղեւորվում է Սեւ ծով՝ ՆԱՏՕ-ի գծով գործընկերների եւ դաշնակիցների հետ «ծովում անվտանգության ապահովման գործողություններ անցկացնելու համար»:
ՀՅԴ երիտասարդական միության ասուլիսը. ՈւՂԻՂ
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի խոսքով՝ այն ամենը, ինչ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է հունիսի 5-ին, ուժի մեջ է:
«Որոշ քաղաքական ուժեր ուսանողների են ներգրավում որոշ պրոցեսներում». Նազելի Բաղդասայան
Սեպտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ պատգամավորը ներկայացրեց վիրավորանքի և զրպարտության վերաբերյալ օրենսդրական մի նախաձեռնություն, որի նպատակն է՝ ավելացնել սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափը:
Վրաստանում վերջին օրը հատնաբերել են կորոնավիրուսային վարակի 170 նոր դեպք, որոնց մեծ մասը կապված է Աջարիայի հետ, լրագրողներն հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայան։
«Ո՞վ կարող է ասել, Դուք կարո՞ղ եք ասել, լրագրող եք, շփվում եք մարդկանց հետ՝ վստահություն վայելո՞ւմ են, թե՞ ոչ: Ես համարում եմ, որ իշխանությունը վայելում է Հայաստանի վստահությունը: Եվ համարում եմ, որ ես կարող եմ իմ քաղաքացիների հետ խոսել և բացատրել, որ այս որոշումը կայացրել եմ այս պատճառով, այս որոշումը՝ այս պատճառով»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին՝ ՍԴ ներկայիս դատավորները վայելո՞ւմ են ժողովրդի վստահությունը:
Միջազգային հակաահաբեկչական կոալիցիան, որն ԱՄՆ-ի ղեկավարությամբ գործում է Իրաքում եւ Սիրիայում, հերքել է Սիրիայի հյուսիս – արեւելքում ամերիկյան ռազմական ուղղաթիռի անկման մասին տեղեկատվությունը:
Ամերիկյան ուղղաթիռ է վայր ընկել Սիրիայի Հասեկեի նահանգում:
Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կրթության համակարգը խայտառակ իրավիճակի հասցրած ԿԳՄՍ նախարարի ու նախարարի տեղակալների դեմքը փրկելու համար Նիկոլ Փաշինյանի ագիտպրոպը հանրության գումարներով գործող լրատվամիտջոցի եթեր է հրավիրում մի անպատրաստ պատգամավորի ու հարցազրույցը վերածում փողոցային էժան խոսակցության: Նիկոլական ագիտպրոպին թվում է, թե հնարավոր է գոմի վերածված կրթության ոլորտի հարցը թաղել ընդդիմություն ներկայացող մի անպատրաստ պատգամավորի եթերում «վրաերթի» ենթարկելով:
Լիբիայի ազգային համաձայնության կառավարության (ԱՀԿ) ղեկավար Ֆայեզ Սարաջին մտադիր է հայտարարել իր պաշտոնաթողության մասին, հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով տեղեկացված պաշտոնյաների:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ համաձայն չէ այն տեսակետին, որ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Արթուր Վաղարշյանի մեկ տարի առաջվա և այսօրվա մոտեցումներում էական փոփոխություններ չկան:
Սեպտեմբերի 15-ին պայթյուն է տեղի ունեցել Բաղդադի կենտրոնում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հանդես է գալիս այն պատժամիջոցները չեղարկելու օգտին, որոնք պետություններին խանգարում են պայքարել կորոնավիրուսի համավարակի դեմ։
Դեռևս հունիսի 16-ին խորհրդարանը փակ քվեարկություններով հավանության արժանացրեց Գլխավոր դատախազի երկու միջնորդությունները՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու և մեղադրանք առաջադրելու վերաբերյալ:
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում մեկ ամսում տեղի ունեցած հրդեհներն ու պայթյունը հայ համայնքի ներկայացուցիչները պատահականություն չեն համարում:
Այսօր եզրափակվեց Սահմանադրական դատարանի շուրջ ընթացող հերթական գործընթացը, որի արդյունքում ամբողջացվեց հեղինակազրկված ու վարկաբեկված մարմնի ձևավորումը:
Զինված ուժերում արդեն 3 տարի է՝ գործում է «Ես եմ» ծրագիրը, որի ներդրումը բանակում, ըստ Պաշտպանության նախարարության պաշտոնական հիմնավորման, կոչված է խրախուսելու նրանց, ովքեր իրենք են կայացրել առաջնագծում ծառայություն անցնելու որոշումը:
Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արձանագրում ենք, որ Սահմանադրական դատարանի շուրջ վերջին երկու տարիների ընթացքում ծավալված զարգացումների արդյունքում այսօրվանից ստացանք հանրային վստահության ավելի ցածր մակարդակ ունեցող ՍԴ, քան մինչեւ հեղափոխությունը»:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ թե ՊԵԿ-ում ԲՀԿ-ի հետ կապված ինչ քրեական գործ է հարուցվել, ինքը մանրամասներին տեղյակ չէ:
Բոլոր քաղաքական կենտրոնների հաշվարկներում ժողովրդի ռեակցիան է՝ հիմա, վաղը, այս կամ իրավիճակում, որևէ կարևոր խնդրի առիթով։ Բոլորի հաշվարկներում է դա՝ հների, գործողների, գալիքների, շանս ունեցողների և բացարձակ անհեռանկարայինների։
Սեպտեմբերի 7-ին ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նիստում քննարկվեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագիծը, որը հանձնաժողովին էր ներկայացրել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
«Իմ քայլը» խմբակցությունը Երվանդ Խունդկարյանին, Արթուր Վաղարշյանին և էդգար Շաթիրյանին ընտրեց ՍԴ դատավորներ