Կադրային սով․ Արեն Մկրտչյանը՝ Լոռու մարզպե՞տ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունում քննարկվում է ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանին Լոռու մարզպետ նշանակելու հարցը։ Իսկ գործող մարզպետ Անդրեյ Ղուկասյանը եկող տարի կառաջադրվի Վանաձորի ընտրություններում՝ որպես քաղաքապետի թեկնածու։

Իշխանությունը մարզպետից  մրցունակ թեկնածու չի գտնում այդ պաշտոնի համար, քանի որ դիմացը գործող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն է լինելու եւ Մարուքյանների թեկնածուն։

Ճի՞շտ է, որ շուտով գործադիր եք տեղափոխվելու՝ մարզպետի կարգավիճակում․ երեկ  հարցրինք Արեն Մկրտչյանին։ «Անդրեյ Ղուկասյանը շարունակում է պաշոնավարել որպես Լոռու մարզպետ, իմ հետ կապված նման քննարկում գոյություն չունի թիմի ներսում»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930