Արթուր Վաղարշյանն ու Էդգար Շաթիրյանը երդվեցին

Ազգային ժողովի կողմից օրերս Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրված Արթուր Վաղարշյանն ու Էդգար Շաթիրյանը խորհրդարանում երդմամբ ստանձնեցին ՍԴ դատավորի պաշտոնը:

Վաղարշյանն ու Շաթիրյանը նախ շնորհակալություն հայտնեցին իրենց առաջադրողներին, ԱԺ-ին՝ իրենց ընտրելու համար և երդվեցին. «Ստանձնելով ՍԴ դատավորի պաշտոնը ՀՀ ժողովրդի առջև երդվում եմ՝ ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել, անկախ և անաչառ, հավատարիմ մնալ ՍԴ-ի դատավորի բարձր կոչմանը»:

ՀՀ Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնում Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին և Արթուր Վաղարշյանին ընտրել է սեպտեմբերի 15-ին: Երվանդ Խունդկարյանի թեկնածությունն առաջադրել էր Դատավորների ընդհանուր ժողովը, Արթուր Վաղարշյանի թեկնածությունը՝ ՀՀ նախագահը, Էդգար Շաթիրյանինը՝ կառավարությունը: Երվանդ Խունդկարյանի երդման օրվա վերաբերյալ ԱԺ նախագահը կհայտնի ավելի ուշ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930