Որն է՞ ժողովրդավարությունը. այն, որ նույն Հայկի նկատմամբ քրեական գործ է հարուցվել երկիրը հանձնողների դեմ երթ, ակցիա կամ պարզապես փողոց դուրս գալու համա՞ր։
ԱՄՆ կառավարությունը լրացուցիչ 20.000 H-2B վիզա կտրամադրի ֆինանսական տարվա առաջին կեսին՝ փորձելով թեթեւացնել աշխատանքային ճգնաժամն ԱՄՆ-ում: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։
– Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն ակնհայտ անհարգալից պահվածք են դրսևորել Եռաբլուր զինվորական պանթեոնում՝ անարգելով Հայրենիքի համար զոհվածների հիշատակը։
«Լավ, այդ մարդիկ չգիտեի՞ն, որ հունվարի 28 է գալու. Նրանք մեզ բոլորիս դասեր են տալիս, օրենքներ են գրում, կանոնակարգեր են ընդունում, թե ինչ վարքագիծ պետք է դրսևորենք, որ կորոնավիրուսով չվարակվենք, բա իրե՞նք: Հատկապես, երբ գիտես, որ մոտենում է միջոցառում, որի նշելու կարևորությունը կա. Այդ ի՞նչ վարքագիծ եք ցուցաբերում, դրանից հետո հանրությունը ո՞նց վերաբերվի այդ ամեն ինչին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի, ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների՝ կորոնավիրուսով վարակվելուն:
Ցանկացած բանակի պատմության մեջ կան և՛ հաղթական, և՛ դժվար օրեր, հետևաբար, շատ կարևոր է, որ կարողանանք և՛ մեր հաղթանակները, և՛ պարտություններն ընդունել արժանապատվորեն ու խոհեմաբար։ Կարևոր է նաև, որ հաղթանակներից չհայտնվենք՝ էյֆորիայի, իսկ պարտություններից էլ՝ ընկճախտի մեջ, և հիշենք՝ ինչպես որ հաղթանակներն են դաս, այնպես էլ՝ պարտությունները, ուստի, պետք է անընդհատ այդ դասերը սերտելով՝ կատարելագործվենք, որովհետև, խոշոր հաշվով, մարդկության կյանքը միտված է կատարելագործման։
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը վստահ է, որ Ռուսաստանում նախադրյալներ չկան 2022 թվականի հունվարի սկզբին Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունների կրկնության համար։
Հայաստանի Հանրապետության ու Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին ուշագրավ հարցազրույց է տվել երկկողմ հարբերությունների, Իրանի արտաքին քաղաքականության և մի շարք այլ հարցերի շուրջ:
Այսօր էլ Սերգեյ Պոտապկինն ավանդույթի համաձայն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն ու հարգանքի տուրք է մատուցել Հայ Զինվորին
Այս մասին Նիկոլ Փաշինյանը հիշում է, երբ բանակում իր դեմ ընդվզում է նկատում, մինչդեռ այս մասին պիտի հիշել, երբ փորձում է բանակին զրկել իր հիմնական առաքելությունից՝ հօգուտ թշնամու, և պարտադրել սեփական քաղաքական օրակարգը, որը ենթադրում է համակերպվել սեփական դիրքերի և ինքնիշխան տարածքների կորստի հետ: Ժամանակն է՝ բանակը, ժողովուրդը դուրս գա Նիկոլ Փաշինյանի պարտության տանող սարդարապատից:
Գերմանիայի կառավարությունը լրտեսության համար կասկածվող ռուս դիվանագետին անցանկալի անձ է հայտարարել: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով «Der Spiegel»-ին:
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը կատակել է, որ լավ կլիներ, եթե ռուսական «Հյուսիսային հոսք 2» գազատարով գազի փոխարեն օղի հոսեր։ Այդ մասին նա հայտարարել է ճեպազրույցում։
2022 թվականի պետական բյուջեով Վահագն Խաչատուրյանի գլխավորած Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը հատկացվել է 21.3 միլիարդ դրամ գումար, որից 5.2 միլիարդը պետք է ուղղվի տեղական ռազմարդյունաբերական ընկերություններից մեկին՝ բանակի արդիականացմանն անհրաժեշտ արտադրանքի գիտական և գիտատեխնիկակական նպատակային հետազոտությունների իրականացման համար։
Այսօր մենք Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Սարդարապատում ենք հարգում մեր բոլոր զոհվածների հիշատակը, Սարդարապատում ենք նշում մեր բանակի ծննդյան օրը, որովհետև կարծում ենք, որ երկրում ստեղծված օրհասական վիճակը պահանջում է ազգային համախմբում, այնպես, ինչպես 100 տարի առաջ Սարդարապատում էր:
Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոն համալիրում զոհվածներին հարգանքի տուրք տալուց Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագիր» կնքելու հնարավորություններին, նշելով, որ ամեն ինչ էլ հնարավոր է, սակայն, մինչև այդ, պետք է լուծել մի քանի հարց։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե հունվարի 27-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ՝ ապատեղեկատվություն է։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Եթե Վաշինգտոնը որոշի գործի դնել Մոսկվայի դեմ պատժամիջոցների այն նոր փաթեթը, որն առաջարկում են կիրառել ամերիկյան գործիչները, դա հավասարազոր կլինի երկկողմ հարաբերությունների խզմանը: Այս մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի մեկնաբան Ռոման Բաբայանի հարցին:
Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանի պետական քաղաքականությունում և բոլոր իշխանությունները մշտապես ասել են, որ Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների։ Ոչ թե գնալ հաշտեցման կամ ամբողջական կարգավորման առանց նախապայմանների։
Իրականությունն այն է, որ թե՛ 44-օրյա պատերազմի ընթացքում, թե՛ դրանից հետո Արցախի ժողովրդի իրավունքների առաջին պաշտպանը հայկական զինված ուժերն են։ Այս մասին շնորհավորական ուղերձում նշել է Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետությանը և նրա բոլոր քաղաքացիներին՝ Բանակի օրվա առթիվ:
Մենք այսօր առավել, քան երբևէ պարտավոր ենք լցվել հույսով, ներշնչվել հավատով, սուրբ մասունքի նման վերկանգնել ու փայփայել հայկական բանակի հաղթական կերպարը, վերականգնել նյութական կորուստները, իսկ անդառնալի կյանքերի դիմաց նոր կյանքեր պարգևել և սերունդներին զինել մեր հերոս նահատակների աննկուն ոգով, բազկի ամրությամբ ու վրեժի կայծով:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-ամյակի առթիվ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր իր խորհրդանշական այցի մասին.
Մի շփոթեք «նիկոլանպաստ» և «հայանպաստ» բառերը:
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի հետ տեսազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ավարտից հետո տարածաշրջանում համագործակցության նոր հնարավորություններ են հայտնվել։
Սկզբից պետք ա վերադարձնենք մեր արժանապատվությունը, դրանից հետո նոր կունենանք Պետություն, Բանակ, Հայաստան, Արցախ:
Այսօր մաղթենք ինքներս մեզ ուժեղ լինել, մինչև որ նորից իրավունք ձեռք բերենք բանակ ունենալու ու խաղաղություն պարտադրելու։ Առանց բանակ անկախ պետություններ չեն լինում: Մեր տարածաշրջանում՝ առավել ևս: Այս մասին տելեգրամյան իր էջում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մենք պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնենք մեր ռազմաուսումնական հաստատություններին:
Բելառուսը հասկանում է Ամերիկայի Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ կառուցողական երկխոսության կարևորությունը և պատրաստ է դրան նաև հիմա:
«Ուզում եմ, որ մեր բանակի 40-ամյակը նշենք շատ ավելի կայացած, սպառազինության առումով՝ ավելի հզորացած, մեր սահմանի կողմը նայողներին պինդ դաս տված»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց բանակի 30-րդ տարեդարձի կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելած «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
Մեր բանակը ձևավորվել է մեր նորանկախ երկրի համար կարևորագույն ու շատ բարդ փուլում, ձևավորվել է կռվի դաշտում՝ դառնալով մեր հաղթանակի ու միասնության խորհրդանիշը: 30 տարի մենք հպարտացել ենք մեր բանակով: Բանակի շնորհիվ մեզ տարածաշրջանում ամուր ու անվտանգ ենք զգացել:
Անցած 3 տասնամյակի ընթացքում մեր բանակն անցել է բազում դժվարությունների միջով, հաղթահարել ծանր փորձություններ, դիմագրավել լրջագույն մարտահրավերների և այժմ էլ, թեկուզ վիրավոր, բայց շարունակում է պատվախնդրորեն կատարել իր առջև դրված խնդիրները։