Բաժիններ՝

Ռուսաստանում նախադրյալներ չկան Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունների կրկնության համար. Մեդվեդև

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը վստահ է, որ Ռուսաստանում նախադրյալներ չկան 2022 թվականի հունվարի սկզբին Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունների կրկնության համար։

«Կարծում եմ, որ նման իրադարձությունների համար մենք նախապայմաններ չունենք, նախ, քանի որ ընդհանուր առմամբ, մեր երկրի քաղաքացիների մեծամասնությունը կիսում է իշխանության վարած կուրսը, որը վարում է երկրի նախագահը, և դա հաստատվում է նաև սահմանադրությանը կողմ քվեարկելով, ընտրություններում, օրենսդիր մարմինների ընտրությունների ժամանակ»,- ասել է նա ռուսական լրատվամիջոցներին, այդ թվում՝ ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում։

Բացի այդ, ըստ նրա, Ռուսաստանում «ստեղծվել է արդյունավետ պետություն, որն ունակ է արձագանքել ահաբեկչական գործունեության ցանկացած դրսևորման կամ ընդհանրապես հանցավոր ոտնձգությունների»։

Միաժամանակ, նշել է Մեդվեդևը, Ղազախստանի իրադարձությունները լուրջ դաս էին։ Նրա խոսքով, տեղի ունեցածը «կարտացոլվի ընդհանուր տարածաշրջանային անվտանգության վրա»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս