
«Հայ-ադրբեջանական հակամարտության ավարտից հետո տարածաշրջանում համագործակցության նոր հնարավորություններ են հայտնվել»․ Ալիև

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի հետ տեսազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ավարտից հետո տարածաշրջանում համագործակցության նոր հնարավորություններ են հայտնվել։
Ըստ Միկուրիայի՝ «Ադրբեջանը տարածաշրջանային զարգացման կենտրոն և տրանսպորտային հանգույց է դարձել։
Նա նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունությունը բարենպաստ հնարավորություններ է ստեղծել տարածաշրջանային համագործակցության, մարդկանց միջև շփումների և տրանսպորտային կապերի զարգացման համար»։
Ընդգծելով, որ իր շահավետ աշխարհագրական դիրքի, ենթակառուցվածքներում ներդրումների, հարևան երկրների հետ հաստատված հարաբերությունների շնորհիվ Ադրբեջանը տարածաշրջանի տրանսպորտային և լոգիստիկ կենտրոնն է դարձել, Ալիևը նշել է, որ տարածաշրջանային հաղորդակցությունները բարենպաստ միջավայր են ստեղծում համագործակցության համար: