ՀՀ և ՌԴ ԶՈՒ-երի արդյունավետ փոխգործակցությունը ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների անբաժանելի տարրերից է. դեսպանություն

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետությանը և նրա բոլոր քաղաքացիներին՝ Բանակի օրվա առթիվ: Դեսպանատան շնորհավորական ուղերձում նշվում է, որ անկախ Հայաստանի Զինված ուժերն ու նրա զինծառայողներն իրենց հայրենիքի իսկական զավակներն են, որոնք առանձնանում են արիությամբ ու խիզախությամբ։

«Նրանք Հայրենական մեծ պատերազմի հերոսների սերնդի փառավոր զինվորական ավանդույթների հպարտ շարունակողներն են, ովքեր ուս ուսի կանգնած կռել են մեր ընդհանուր Հաղթանակը: Նրանց՝ պարտքի նկատմամբ հավատարմությունը և անմնացորդ ծառայությունը հայրենիքին, առանց չափազանցության, երկրի հանգստության ու բարեկեցության գլխավոր գրավականն են հանդիսանում։Մերօրյա բարդ, արագ փոփոխվող և տարբեր մարտահրավերներով լի աշխարհում Ռուսաստանի և Հայաստանի Զինված ուժերի արդյունավետ փոխգործակցությունը ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների ամբողջ համալիրի անբաժանելի տարրերից է: Ռազմական ոլորտում երկկողմ ռազմավարական համագործակցությունը առանցքային դեր է խաղում մեր պետությունների ազգային շահերի և ինքնիշխանության պաշտպանության գործում: Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ մաղթում ենք Հանրապետության ռազմական ղեկավարությանը, Հայոց բանակի բոլոր զինծառայողներին և վետերաններին, ինչպես նաև նրանց ընտանիքներին քաջառողջություն, բարօրություն և խաղաղ երկինք գլխավերևում»,-ասված է դեսպանտան ուղերձում:

 

Տեսանյութեր

Լրահոս