Գերմանիան լրտեսության համար կասկածվող ռուս դիվանագետին անցանկալի անձ է հայտարարել

Գերմանիայի կառավարությունը լրտեսության համար կասկածվող ռուս դիվանագետին անցանկալի անձ է հայտարարել: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով «Der Spiegel»-ին:

Ըստ հրապարակման՝ խոսքը Մյունխենում ՌԴ հյուպատոսության աշխատակցի մասին է: Գերմանիայի իշխանությունները կասկածում են, որ ռուս գործիչը աշխատել է գաղտնի ծառայություններում՝ դիվանագետի կարգավիճակի անվան տակ:

Նշվում է, որ նրա ինքնությունն իբր բացահայտվել է 2021 թվականին Գերմանիայում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացու լրտեսության գործի հետաքննության շրջանակում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31