Մոսկվան շահագրգռված է, որպեսզի Հնդկաստանն ամրապնդի կապերը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ, շփումներն արդեն հաստատվել են:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն պաշտոնական այցով գտնվում է Բահրեյնում։ Այդ մասին սոցցանցում գրառում արած նախարարը նշում է. «Երկկողմ հարաբերությունները քննարկելու նպատակով 5 տարվա դադարից հետո այժմ Բահրեյնում ենք»։
Ընդդիմությունն անպայման պետք է նախագահի թեկնածու առաջադրի. Էդգար Ղազարյան:
Պարտության մեղավորը մեր բանակը չէ. ավելին, բանակը խափանել է Նիկոլ Փաշինյանի ծրագրերը. Էդգար Ղազարյան:
Եվրամիությունը գազամատակարարման վերաբերյալ բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների, ինչպես նաև Կատարի և Ադրբեջանի հետ այն դեպքի համար, երբ Ռուսասանը որոշի կրճատել կամ դադարեցնել մատակարարումները: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին կիրակի հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:
Առնվազն մեկ մարդ է զոհվել, եւս ութը վնասվածքներ ստացրել Վրաստանի Տիբուլի քաղաքի (Իմերեթի երկրամաս) ածխի հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Հունվարի 31-ին այդ մասին հաղորդել է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը:
Պորտուգալիայի վարչապետ Անտոնիու Կոշտայի Սոցիալիստական կուսակցությունը հաղթել է երկրի խորհրդարանի՝ հունվարի 30-ին կայացած վաղաժամկետ ընտրություններում:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Լևոն Տեր–Պետրոսյանի ասուլիսի այս տեսագրությունը՝ գրելով․ «Իշխող ոհմակը երեկ հրապարակեց Հայաստանի նախագահի պաշտոնում իր թեկնածուի անունը։
Ես ընդհանրապես չեմ հասկանում ինչ է նշանակում, երբ որ խոսքը վերաբերում է պետությանը կամ ազգաբնակչությանը, զուտ հայկական: Ի՞նչ է նշանակում զուտ հայկական: Այսինքն, երբ որ ինքը գնում է այլ հարցերով բանակցությունների, Հայաստանը դիտարկում է զուտ հայկակա՞ն` միայն հայերի համա՞ր: Չգիտեմ, ինչ տրամաբանությամբ է այդ մարդը դա ասում: Նույնիսկ, երբ խոսում ենք մշակույթի մասին, ասում ենք սա զուտ հայկական մշակույթ է, այդ զուտ հայկական մշակույթում այլ ազդեցություններ են լինում: Ի՞նչ է նշանակում զուտ:
19.01.2022թ-ին ՀՀ Ազգային ժողովի նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հասմիկ Հակոբյանի կողմից զրպարտող տեղեկություններ են հրապարակվել Հռիփսիմե Ստամբուլյանի առնչությամբ։
Իրենց բանակը չէ հետաքրքիր, այլ ոստիկանությունը. դրա համար էլ ուղերձներ չհնչեցին. Էդգար Ղազարյան․ ՈՒՂԻՂ:
Գիտե՞ք՝ ինչու նիկոլը եկավ իշխանության, որովհետև մեր երկրի նորմալ, մտածող ու բանիմաց մարդիկ իրար միս էին ուտում և պաշտոնակռիվ անում այն ժամանակ, երբ նիկոլը իրա նենգ դավերն էր հյուսում ու արմատներ գցում Հայրենիքը քանդելու համար:
Սահմանային անվտանգության ապահովման և արդյունավետ ծառայության իրականացման համար պետք է գնալ արմատական լուծումների տարբերակով։
Հունվարի 31-ին Օստենդե նավահանգստում սկսվում են ՆԱՏՕ-ի Dynamic Move – 2022 ծովային հրմանանատարա-շտաբային հակաականային վարժանքները:
Սիրիայի հակաօդային պաշտպանության միջոցները հունվարի լույս 31-ի գիշերը կրակ են բացել օդային թիրախների վրա Դամասկոսի երկրնքում: Այդ մասին հայտնել է Al Ekhbariya հեռուստաալիքը՝ վկայակոչելով զինվորական աղբյուրներ:
Ինչ վերաբերում է կանանց, ապա դա քննարկելու հարց է։ Օրինակ, վերոնշյալ պաշտոններին հավակնելու հարցում կարելի է օրենքով սահմանել տարիքային ցենզ. որպես շեմ սահմանելով, ասենք, 35 տարեկանը, երբ այս կամ այն պաշտոնին հավակնող կանայք կներկայնան որպես անհատականություններ ոչ միայն իրենց գիտելիքներով (տարատեսակ տիտղոսներով կամ վկայականներով), այլև կյանքի իրենց որոշակի դրական կենսափորձով, հանրային հեղինակությամբ, և, ինչու չէ՝ նաև կայուն բարոյական նկարագրով։
«Transparency International» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է կոռուպցիայի ընկալման 2021 թվականի ցուցիչը (ինդեքս), ըստ որի` Թուրքիան 180 երկրների շարքում զբաղեցրել է 96-րդ տեղը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է ներկայացրել հունվարի 23-ին։
Ռուսաստանի Դաշնությունը հարցում է ուղարկել ՆԱՏՕ-ին և ԵԱՀԿ-ին՝ պահանջելով պարզաբանել, թե արդյոք նրանք մտադիր են կատարել անվտանգության հիմնական պարտավորությունները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով Առաջին ալիքի «Կիրակնօրյա ժամանակ» հաղորդաշարի հարցերին, գրում է ng.ru-ն։
1998-1999 թվականներին՝ Քլինթոնի նախագահության տարիներին, նա ընդգրկված է եղել Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում։
«ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի հետաքրքիր մանրամասները՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բացառիկ հարցազրույցում: Դիտեք նախագահի գրասենյակի պաշտոնական առցանց հարթակներում հունվարի 31-ին, ժամը 21:30-ին»:
1918 թվականին հիմնադրված Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ նշանակվեց Հովհաննես Քաջազնունին։ 1918 թվականի հուլիսի 19-ին կառավարության կազմը Վրաստանից տեղափոխվեց Երևան, և այնտեղ մնաց կառավարության անշարժ ու շարժական գույքը։ Երևանում կառավարությանը դիմավորում է Արամ Մանուկյանը։
Հուսամ` փետրվարի 13-ի խորհրդով և Միացում շարժման 34-րդ տարեդարձը կամրագրվի համայն հայության միասնությանը միտված գործողություններով։
Իտալիայի գործող նախագահ 80-ամյա Սերջիո Մատարելլան վերընտրվել է երկրորդ ժամկետով։ Շաբաթ Հռոմում խորհրդարանի պալատների և տարածաշրջանների ներկայացուցիչների համատեղ նիստում տեղի է ունեցել քվեարկության ութերորդ փուլը:
Թուրքիայում բնակչության կողմից հակադեպրեսնատների օգտագործման ծավալները 2021-ին նոր ռեկորդային ցուցանիշի են հասել: Այս մասին հայտնել է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Բուրհանեթթին Բուլութը: Մասնագիտությամբ դեղագործ պատգամավորը հրապարակել է ոլորտում իրականացրած ուսումնասիրության տվյալները:
Կոռուպցիա, անձնական կամ այլ շահադիտական նպատակով, տարբեր ձևերով արտահայտված (գործողությամբ կամ անգործությամբ) ի պաշտոնե տրված իշխանական լիազորությունների չարաշահումն է։
Հայկ Մամիջանյանի համար զարմանալի է, երբ իշխանությունները կարողանում են «պոկել» զեկույցներ, որտեղ գովերգվում է նրանց «ժողովրդավարության բաստիոն» լինելը, բայց խոսքը ավելի էական դրսևորումներին է վերաբերում, նրանք այդքան էլ արդյունավետ չեն աշխատում:
Վրաստանի քաղաքացուն փոստով 64 հազար դոլարի ոսկի են ուղարկել, սակայն հասցեատերը այն չի ստացել. թանկարժեք ծանրոցով հետաքրքրվել են վրացական օդանավակայանի մաքսավորները:
Օրեր առաջ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից (ՔԿՀ) բերման ենթարկեց հիմնարկի պետ Արտակ Սարգսյանին և մի քանի աշխատակցի:
Դեռևս հունվարի 12-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՄԻՊ գրասենյակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ԱԳՆ կայքում տեղ գտած հայելային հետքաշման գաղափարը մարդու իրավունքներն անտեսող առաջարկ է։