ԱՄՆ կառավարությունը լրացուցիչ 20․000 աշխատանքային վիզա կտրամադրի
ԱՄՆ կառավարությունը լրացուցիչ 20.000 H-2B վիզա կտրամադրի ֆինանսական տարվա առաջին կեսին՝ փորձելով թեթեւացնել աշխատանքային ճգնաժամն ԱՄՆ-ում: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։
ԱՄՆ ներքին անվտանգության եւ աշխատանքի նախարարության հայտարարության համաձայն՝ վիզաները նպատակ ունեն օգնել ԱՄՆ գործատուներին, որոնց անդառնալի վնաս կսպառնա, եթե չկարողանան մինչեւ 2022թ. մարտի 31-ը լրացուցիչ աշխատողներ վարձել։
«Մենք գործատուներին տրամադրում ենք ռեսուրսներ եւ աջակցություն, որոնք անհրաժեշտ են նրանց բիզնեսին սատարելու համար՝ ընդլայնելով օրինական ճանապարհները Միացյալ Նահանգներում»,- ասել է ներքին անվտանգության նախարար Ալեխանդրո Մայորկասը։
Լրացուցիչ վիզաները հասանելի կդառնան գործատուներին 2022թ. հունվարի 28-ին։