
«Հայոց Բանակի սպան` մեր հասարակության էլիտայի լավագույն հատվածը պետք է դառնա»․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մենք պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնենք մեր ռազմաուսումնական հաստատություններին:
Հայոց Բանակի սպան` մեր հասարակության էլիտայի լավագույն հատվածը պետք է դառնա:
Իր գիտելիքներով, բարոյական կերպարով և մասնագիտական բարձր հատկանիշներով, սպան պետք է օրինակ ծառայի հասարակության բոլոր շերտերին:
Շնորհավո´ր տոնդ, Հայ Սպա:
Հավերժ փա´ռք ու պատիվ, Զինված Ուժերում հերոսական սխրանքներ գործած և իրենց անձնակազմի մոտ անվիճելի հեղինակություն վաստակած հայոց Սպաներին»: