Արդեն 25 օր է, ինչ Արցախյան հակամարտության գոտում աննախադեպ ծավալի ու ինտենսիվության մարտական գործողություններ են ընթանում, և ԵԱՀԿ Մինսկի խումբը, դրա առաջատար և ակտիվ համանախագահ երկրների դիվանագիտական ջանքերն ի զորու չեն փոխել իրավիճակը ռազմաճակատում։
ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը վստահեցրել է, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանն իրենց համար կարևոր գործընկերներ են։
Այս պատերազմները սնող հիմնական ռեսուրսը Ադրբեջանի նավթն ու գազն են, որի հիմնական մասը փոխանակվում է տարբեր զինատեսակներով:
Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Oնալը հոկտեմբերի 22-ին կայցելի Մոսկվա, որտեղ հանդիպումներ կունենա Սիրիայի և Լիբիայի խնդիրների վերաբերյալ։
Չեխիայում արտադրված և Սլովակիայում մոդեռնիզացված DANA ինքնագնաց հրետանային կայանքները դեռևս 3 տարի առաջ Իսրայելի միջոցով զարտուղի ճանապարհով են հայտնվել Ադրբեջանի սպառազինության կազմում:
Ս/թ հոկտեմբերի 8-ին ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշումով սահմանվեցին հրապարակումների և հաղորդումների իրականացման մի շարք սահմանափակումներ:
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում էսկալացիայի թուլացման համար անհրաժեշտ է, որպեսզի որևէ այլ երկիր հեռու մնա հակամարտությունից, չմատակարարվի զենք, չլինի աջակցություն կողմերից որևէ մեկին:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ ճեպազրույցում նշեց, որ, եթե ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան դադարի լինել ԼՂ հակամարտության կողմ, ապա հնարավոր կլինի հասնել կրակի դադարեցմանն ու խաղաղ բանակցություններին:
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հայ համայնքը զանգվածային ավտոերթ է անցկացրել՝ ի պաշտպանություն Արցախի Հանրապետության։
Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն ընգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման պայմանավորվածության պահպանման կարևորությունը:
Լիբիական հակամարտության կողմերը «5+5» ձեւաչափով բանակցություններում համաձայնության են հասել Լիբայի բոլոր շրջանների եւ քաղաքների միջեւ ճանապարհները բացելու շուրջը:
«Քաղաքական խորհրդակցությունները շարունակվում են։ Հայաստանի և Արցախի բոլոր պաշտոնաթող նախագահները հանդիպել են՝ քննարկելու և լուծումներ գտնելու ներկայիս պատերազմական իրադրությունում։ Նախագահների փորձառությունն ու գիտելիքը, ինչպես բանակցային գործընթացի, այնպես էլ հաղթանակներ ապահովելու տեսանկյունից, այս օրերին հատկապես կարևոր է»:
ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը մշակել և հանրային քննարկման է դրել որոշման նախագիծ, որով առաջարկվում է դեկտեմբերի 31-ից վեց ամսով արգելել թուրքական ծագման ապրանքների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն։
Հոկտեմբերի 17-ին ՀՀ մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժեր, քննարկելով երկրում ստեղծված իրավիճակը, հանդես եկան հայտարարությամբ: Այս մասին ՀՅԴ կենտրոնում բոլոր կուսակցությունների անունից հայտարարություն կատարեց Հայ Հեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը խեղաթյուրելու՝ ադրբեջանական կողմի փորձերին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Իրանագետ Գարիկ Միսակյանի փոխանցմամբ՝ հյուսիսային սահմաններում ստեղծվել է լարվածություն, որն Իրանին ձեռնտու չէ, որովհետև Իրանը միշտ փորձել է իր սահմաններից հեռու պահել պատերազմները, իսկ հյուսիսային սահմանը Կովկասի, հատկապես՝ Արցախի հետ, Իրանի համար միշտ անվտանգ սահմաններից մեկն է եղել:
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:
Ռազմական դրության պայմաններում պետք է հարկադրանքի մեթոդներ կիրառել զինվորական ծառայությունից խուսափածների կամ հայրենիքի նկատմամբ իրենց պարտքը չկատարածների նկատմամբ: 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանը:
Ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ արցախաադրբեջանական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի, անելիքների մասին խոսելուց, բոլորին զենք վերցնելու և ճակատ գնալու կոչ անելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանգիստ տոնով մի պահ եզրափակեց խոսքը՝ «ես կարծես թե իմ ողջ ասելիքը այսօրվա ասացի», բայց ո՛չ, գործադիրի ղեկավարը շարունակեց միտքը՝ անուն առ անուն հիշելով Արցախյան առաջին ազատամարտի նահատակված հերոսներին:
Թշնամական ուժերը, բացի իսրայելական և թուրքական զինատեսակներից, արցախյան բանակի դեմ կիրառում են նաև չեխական 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ:
«Հարավային ուղղությամբ մարտերը շարունակվում են։ Հիմնականում հակառակորդի փոքր խմբերը չեզոքացվում են օջախային մարտերում»:
Կարծում եմ՝ այս հանդիպումը պետք է դիտարկել, և առհասարակ Մինսկի խմբի համանախագահողների գործունեությունն այս հակամարտության կարգավորման գործում՝ որպես կոորդինացված և փոխհամաձայնությունների վրա հիմնված։ Սա այն հարցն է, որտեղ Ֆրանսիան, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները չունեն տարաձայնություններ։ Այս տեսակետից՝ իրար հաջորդող այս այցերը որպես կոորդինացված գործունեության ծրագիր եմ դիտարկում, որն ուղղված է՝ հրադադարի, այնուհետև՝ զինադադարի և առհասարակ հակամարտության թեժ զարգացումների ավարտին։
«Այո, առաջնագծում բավականին բարդ, բավականին դժվար իրավիճակ է ստեղծվել: Արցախի ողջ հարավով մարտական գործողություններ են ընթանում: Եվ այստեղ կա մի շատ կարևոր նրբություն: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ հակառակորդը մարտի է նետում արդեն իսկ վերջին ռեզերվները:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն անընդունելի է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում արտաքին ուժերի ներգրավվածությունը:
168 TV ԼՐԱՀՈՍ
Այսօր ֆեյսբուքյան ուղիղ միացման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ ընդգծեց, որ պայքարն առաջին հերթին նշանակում է՝ զենք վերցնել և կռվել հանուն մեր իրավունքների այնքան ժամանակ, մինչև հնարավոր կլինի դիվանագիտական եղանակով հասնել ընդունելի որևէ տարբերակի:
Նոր տիպի կորոնավիրուսային վարակն ԱՄՆ-ում հանգեցրել է գրեթե 300 հազար (299 հազար) դեպքերով մահացության մեծացման «ինչպես սովորական տարում սպասվելիք ցուցանիշի» համեմատությամբ:
ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով, հոկտեմբերի 21-ի ժամը 15․00-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների 124 դեպք, որոնցից 29-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 95-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ Հարուցված վարչական վարույթների արդյունքում 37-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։ Մասնավորապես
«Ստեղծված վիճակի և մեր անելիքների մասին» վերտառությամբ ֆեյսբուքյան ուղիղ միացման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ խոսեց այս փուլում Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ դիվանագիտական լուծում չունենալու, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների մասին, ապա ասաց, թե այս փաստերն ակնհայտ են դարձնում, որ մեր անելիքը պետք է լինի զենք վերցնելը: