Շառլ Միշելն անընդունելի է համարում ԼՂ հակամարտության գոտում արտաքին ուժերի ներգրավվածությունը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն անընդունելի է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում արտաքին ուժերի ներգրավվածությունը: Այս մասին նա հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո:

«Լեռնային Ղարաբաղում բռնությունը պետք է դադարեցվի: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը կրկնել եմ մեր խորը մտահոգությունը ընթացող ռազմական գործողությունների առնչությամբ, որոնք հումանիտար մեծ կորուստների են հանգեցրել:

Կողմերը պետք է հարգեն հրադադարը և վերադառնան բանակցային սեղան՝ առանց նախապայմանների: Արտաքին ներազդեցություններն անընդունելի են»,- հայտարարել է Միշելը:

Բրյուսելում ծրագրված են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031