Հայ համայնքը Բրյուսելում զանգվածային ավտոերթ է կազմակերպել դեպի ՆԱՏՕ-ի և ԵԽ գրասենյակներ

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հայ համայնքը զանգվածային ավտոերթ է անցկացրել՝ ի պաշտպանություն Արցախի Հանրապետության։ Ակցիայի մասնակիցները ավտոերթով շարժվել են դեպի ՆԱՏՕ-ի և Եվրախորհրդարանի գրասենյակներ։

Ակցիայով մասնակիցները փորձել միջազգային հանրության ուշադրությունը գրավել Արցախի դեմ ընթացող պատերազմի, ինչպես նաև Ադրբեջանի կողմից կատարված ռազմական հանցագործությունների վրա։ Ավտոերթի մասնակիցները իրենց մեքենաներին փակցրել են ՀՀ եւ Արցախի դրոշները, ինչպես նաեւ Արցախին աջակցող գրառումներով պաստառներ։

Ավթոերթին մասնակցել են նաև Ֆրանսիայից, Գերմանիայից, Հոլանդիայից ժամանած հայերը։

Տեսանյութեր

Լրահոս