Թուրքիայի հետ երկխոսություն սկսելու հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը և նրա թուրք գործընկեր Սերդար Քըլըչը ուրբաթ Մոսկվայում կայացած բանակցություններից հետո պայմանավորվել են երկխոսություն վարել կառուցողական և ապաքաղաքականացված ձևով՝ ընդհանուր եզրեր գտնելու համար։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արթուր Աթեբեկյանը նշանակվել է սնանկության դատարանի նախագահ` երեք տարի ժամկետով: Հրամանագիրը ստորագրվել է հունվարի 13-ին։
Շուտով նախագիծ կբերեն առաջին ձյունը քրեականացնելու մասին. Ռոբերտ Հայրապետյան
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս իրավիճակում Թուրքիայի հետ բանակցությունները նման են ինքնասպանության։
«Հերթական անօրինական քայլերն են Գարիկ Սարգսյանի կողմից. նա այդ լիազորությունները չունի»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Գարիկ Սարգսյանի կողմից համայնքի ղեկավարներ նշանակելու նոր որոշմանը՝ նշեց Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը: 168.am–ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ՏԻՄ արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ Վեդու համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Գարիկ Սարգսյանը որոշումներ է ստորագրել ու խոշորացված համայնքի կազմում ընդգրկված համայնքների […]
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ քաղաքացին չի կարողացել համակերպվել այն փաստի հետ, որ իր տունը մնացել է Ադրբեջանի օկուպացիայի տակ, և անընդհատ փորձել է գնալ իր տուն։
Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների միջև այսօր Մոսկվայում կայացած հանդիպումը թե՛ պաշտոնական Երևանը և թե՛ Անկարան գնահատել են միևնույն կերպ՝ «դրական և կառուցողական»։
«Եթե, օրինակ, 12 կմ բուֆերային գոտի անցնի, ապա Սև լճի տարածքից մեր զինվորները պետք է իջնեն Վերիշեն գյուղ ու այդ գյուղում նստեն, սա ի՞նչ է նշանակում։ Թող թշնամուն մեր տարածքից հեռացնեն, ազատեն տարածքը, այս հարցերը չլուծած մարդիկ հայելային հետքաշման հարցեր են առաջ քաշում, սա ինձ համար անընդունելի է»,- եզրափակեց Կարեն Քոչարյանը։
Հրապարակում եմ արտահերթ զեկույց` Սահմանադրական դատարանում ձայները հավասար բաշխվելու դեպքում որոշում կամ եզրակացություն չկայացվելու և դիմումը մերժված համարելու բացասական ազդեցությունը մարդու սահմանադրական իրավունքների վրա։
ՏԻՄ արտահերթ ընտրություններին ընդառաջ Վեդու համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Գարիկ Սարգսյանը որոշումներ է ստորագրել ու խոշորացված համայնքի կազմում ընդգրկված համայքների վարչական ղեկավարներ նշանակել։
Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Իլհամ Ալիևն ուրբաթ Կիևում կայացած հանդիպմանը քննարկել են Ժողովրդավարության և տնտեսական զարգացման կազմակերպության երկրները (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա, ՎՈւԱՄ) միավորող տրանսպորտային միջանցքի ստեղծման հեռանկարները:
«Թուրքիայի ու Հայաստանի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ արտակարգ և լիազոր դեսպան Սերդար Քըլըչը և ՀՀ խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը 2022-ի հունվարի 14-ին Մոսկվայում հանդիպել են:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ԱԳՆ հաղորդագրությունը՝ գրում է․ «Քիչ առաջ ազդարարվել է, որ Մոսկվայում ավարտվել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը։
ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Մինասյանը պատերազմից հետո տնտեսական հարցերին չի անդրադառնում՝ առաջնային համարելով անվտանգային խնդիրները:
Հունվարի 13-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հրապարակվել է «Արսեն Արծրունին ընդդեմ Հայաստանի» գործով որոշումը, հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպմանն ընդառաջ հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հանդիպումը ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ:
Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը։ Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան էջում տարածել է ՀՀ ԱԳՆ–ն։
Լավրովը ընդգծել է, որ Վրաստանի միացումը «3+3»-ին չի պարտավորեցնելու Թբիլիսիին փոխել իր քաղաքական դիրքորոշումները:
«Պարոն Ազարյանը հանդիսանում է քրեական արդարադատության առաջամարտիկներից մեկը, հետևաբար՝ տրամաբանական է, որ հենց նրան են առաջարկել ինքնառաջադրվել, որովհետև վերջինս լավագույնս կներկայացնի դատավորների շահերը հասարակական հարաբերություններում»,- ասաց Վազգեն Ռշտունին:
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ արդարադատության նախարարի հարուցած կարգապահական վարույթով Բարձրագույն դատական խորհրդում նրա շահերը կներկայացնի «Իրավական ուղու» համահիմնադիր, փաստաբան Սիրանուշ Սահակյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյաննն իր խորհրդական Արտաշես Թումանյանին գործուղել է Սյունիքի մարզ:
Հոդվածում համեմատական է անցկացվում ներկայիս ու 2009-ի կարգավորման գործընթացների միջև։ Նշվում է, որ այսօրվա հանդիպումը ավելի հուսադրող է, քան 13 տարի առաջվանը, քանի որ 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել «ՀՀ-ի կողմից օկուպացված» տարածքները և դրանով իսկ արդեն մի շատ կարևոր խոչընդոտ վերացել է:
Խնդիրն այն չէ, որ առողջապահության նախարարն իրավաբան է: Խնդիրն այն է, որ եթե լավ իրավաբան լիներ, առողջապահության նախարար չէր լինի:
Վստահաբար կարող եմ ասել, որ դպրոցում այսօր տնօրեն չի ընտրվի. Անդրանիկ Գրիգորյան։
Ես համոզված եմ՝ Ալեքսանդր Ազարյանն այսօր կընտրվի Դատավորների միության նախագահ. Դավիթ Հարությունյան
Տեղեկատվություն ենք ստանում, որ կազմակերպված է տապալել հենց կոնկրետ Միության նախագահի ընտրությունը: Այս մասին ասաց Դատավորների ընդհանուր ժողովին մասնակցելու եկած Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, Դատավորների միության նախագահի թեկնածու Ալեքսանդր Ազարյանը: Վերջինս նշեց, որ տեղյակ է միայն Ելիզավետա Դանիելյանի՝ Միության նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին, այլ թեկնածուներից տեղեկություն չունի:
Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունում է Մոսկվայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման մասին լուրը:
Հունվարի 13-ին՝ կեսօրից հետո, Ադրբեջանի զինված ծառայողները գերեվարել էին Սյունիքի մարզի Տեղ համայնքի հովվին՝ Սուրիկ Մաթևոսյանին, և տարել նրա 300 ոչխարները։ Թշնամին հովվին գերեվարել էր այն ժամանակ, երբ նա մոլորվել էր և մոտեցել ադրբեջանցիների զբաղեցրած դիրքերին։
«Սոչիում պայմանավորվածություն կար և մամուլի հետ զրույցում հրապարակային հույս էր հնչեցվել, որ սահմանի դելիմիտացիայի, դեմարկացիայի հանձնաժողովը կստեղծվի մինչև 2021 թվականի ավարտ, սակայն կյանքը ավելի բարդ է»,- այս մասին այսօր ասուլիսի ընթացքում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Բյուրեղավանի Սամվել Վարդանյանի անվան ավագ դպրոցի տնօրենի ընտրությունը՝ ՈՒՂԻՂ։