Գարիկ Սարգսյանն ազատել է իրեն պարտության մատնած համայնքապետերին

ՏԻՄ արտահերթ ընտրություններին ընդառաջ Վեդու համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Գարիկ Սարգսյանը որոշումներ է ստորագրել ու խոշորացված համայնքի կազմում ընդգրկված համայքների վարչական ղեկավարներ նշանակել։

Այս որոշումներով նա ազատվել է դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ համամսանական ընտրությունների արդյունքում  իրեն պարտության մատնած համայնքապետերից։

Հիշեցնենք, որ Վեդիում ընտրությունների արդյունքում առավել շատ ձայներ էր ստացել «Իմ հզոր հայրենիք» կուսակցությունը, որի ընտրացուցակը ղեկավարում էր Սիսավան համայնքի ղեկավար Սպարտակ Թարթիկյանը։ Ցուցակում էր նաև Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը։
Ահա, Վեդու համայնքապետարանի էջում հրապարակված որոշումների համաձայն, Գարիկ Սարգսյանն այս համայնքներում վարչական նոր ղեկավարներ է նշանակել։

Սիսավանի վարչական ղեկավար է նշանակվել Արտավազդ Ղարիբյանը, Ուրցաձորում՝ Նուշիկ Մարտիրոսյանը։

Գարիկ Սարգսյանն այդ որոշումներով ազատվել է ընդդիմադիր համայնքապետերից, որոնք պատերազմում տարած խայտառակ պարտությունից, հայկական տարածքները թշնամուն հանձնելուց հետո  պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Գարիկ Սարգսյանի որոշմամբ, Եղեգնավանի վարչական ղեկավար է նշանակվել Դավիթ Մեհրաբյանը, Փոքր Վեդիում՝ Կարեն Ստեփանյանը, Վանաշենում՝ Գոռ Խաչատրյանը։

Տեսանյութեր

Լրահոս