Վանաձոր–Ալավերդի ճանապարհին «FAW» կցորդիչով ինքնաթափը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջված հայտնվել երկաթուղային գծերի վրա

Երեկ՝ հունիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։40-ի սահմաններում Վանաձոր–Ալավերդի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում խճաքարով բարձված «FAW» մակնիշի կցորդիչով ինքնաթափը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջված հայտնվել երկաթուղային գծերի վրա։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, վարորդին օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ով սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, ասելով, որ ինքը չի տուժել։

Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ավտոմեքենան պատկանում է «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930