«Ոնց որ շոումեն լինի». ՀՀԿ–ական գործիչը՝ Էկոնոմիկայի նախարարին

ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Մինասյանը պատերազմից հետո տնտեսական հարցերին չի անդրադառնում՝ առաջնային համարելով անվտանգային խնդիրները:

Այդուհանդերձ, 168.am-ը փորձեց նրանից տեղեկանալ տնտեսական միտումների մասին: Ի պատասխան՝ Գագիկ Մինասյանը նկատեց, որ այս իշխանությունների օրոք անհնար է սպասել տնտեսության վերականգնման՝ մանրամասնելով. «Էդ մարդիկ չեն հասկանում՝ ինչ է տնտեսությունը, էդ մարդիկ վնասարար են, քանդում են, էդ մարդիկ պետական բյուջեի փողերը օգտագործում են ոչ այն նպատակներով, որի համար դրանք կարող են արդյունք տալ, էդ մարդիկ լափում են պետական բյուջեն»:

Դիտարկմանը, թե Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահեցնում է՝ տնտեսական աճը պայմանավորված է նաև խցանումներով, ՀՀԿ-ական գործիչն արձագանքեց՝ «Բա իհարկե, նաև երկնիշ տնտեսական աճ… ոնց որ շոումեն լինի»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս