Զելենսկին և Ալիևը քննարկել են տրանսպորտային միջանցքի ստեղծումը, որը կմիավորի ՎՈւԱՄ-ի երկրները

Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Իլհամ Ալիևն ուրբաթ Կիևում կայացած հանդիպմանը քննարկել են Ժողովրդավարության և տնտեսական զարգացման կազմակերպության երկրները (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա, ՎՈւԱՄ) միավորող տրանսպորտային միջանցքի ստեղծման հեռանկարները:

«Մենք հետագայում ևս կաշխատենք համատեղ մի շարք հեռանկարների շուրջ: Դա վերաբերում է նաև տրանսպորտային միջանցքի ստեղծմանը, հավանաբար ՎՈւԱՄ-ի շրջանակում, որը միավորում է Ուկրաինան, Ադրբեջանը, Վրաստանը և Մոլդովան»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ հայտնել է Զելենսկին բանակցությունների ավարտին՝ լրագրողների հետ զրույցում:

Ալիևն, իր հերթին, Զելենսկիի հետ հանդիպմանը հայտարարել է Ուկրաինայի հետ բոլոր ոլորտներում համագործակցությանն Ադրբեջանի պատրաստակամության մասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31