Նիկոլ Փաշինյանն Արտաշես Թումանյանին գործուղել է Սյունիքի մարզ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյաննն իր խորհրդական Արտաշես Թումանյանին գործուղել է Սյունիքի մարզ: Որոշման մեջ ասվում է.

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`

1. Վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանին 2022 թվականի հունվարի 14-17-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ (քաղաք՝ Մեղրի):

2. Արտաշես Թումանյանի՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ (քաղաք՝ Մեղրի) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31