Ղազախստանում ստեղծված իրավիճակը լիովին ցույց տվեց ՀԱՊԿ ուժերի արդիականությունն ու արդյունավետությունը:
Արեւմուտքի երկրները նպաստում են իրադարձությունների զարգացմանը, աշխարհում մեծանում է հակամարտությունների պոտենցիալը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Տեղի է ունենում դատավորների ընդհանուր ժողովը. ՈՒՂԻՂ։
Մի շարք լրատվամիջոցներին վերջերս տված հարցազրույցում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլhամ Ալիևը, անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին, կրկին օգտագործել է հայատյաց, ապակառուցողական, ծավալապաշտական բառապաշար և գաղափարներ՝ հնչեցնելով դրանց համապատասխանող ծրագրեր ու նպատակներ։
«Ընդամենը վերջին մեկ շաբաթում կտրուկ բարդացել են իրողությունները». ՀՀԿ ԳՄ անդամ:
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով հանձնաժողով ստեղծելու մասին բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանի Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի նախագահ Ֆարիդ Շաֆիևը:
ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանի կարծիքով՝ Բաքվի բռնապետի հայտարարությունները ցույց են տալիս խնդիրները հօգուտ իրենց լուծելու՝ Ադրբեջանի շտապողականությունը:
«Այս խայտառակ պատերազմից հետո, երբ Հայաստանը կորցրել է իր սուբյեկտայնությունը, չափազանց վտանգավոր է շարունակել բանակցությունները Թուրքիայի հետ, որովհետև ակնհայտ է, որ այս հարաբերությունների ժամանակ Թուրքիային շատ բան կներվի, եթե նա կողմնորոշվի դեպի ՌԴ-ն, և նույնը կարելի է ասել Ադրբեջանի համար»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը:
«Դեռ անցած տարվա վերջին ՌԴ-ն ներկայացրեց երեք սկզբունքային խնդիրներ, որոնց հետ կապված վերջին օրերին տեղի ունեցան քննարկումներ, և ակնհայտ դարձավ, որ հակասությունները ՌԴ-ի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի չափազանց խորն են»,- անդրադառնալով աշխարհաքաղաքական գործընթացներին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ:
Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոշտ պատասխան է տվել Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Իսհան Շեների «Ղազախստանի օկուպացիայի մասին» խոսքերին:
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը Բաքվում հակահայկական ջարդերի 32-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել:
Լատինական Ամերիկայում ՌԴ ուժերի տեղաբաշխման դեպքում ԱՄՆ-ի արձագանքը լինելու է վճռական: Այդ մասին հայտարարել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը:
Twitter սոցկայքի թուրքական տիրույթում խիստ բացասական արձագանքի է արժանացել թուրք երգչուհի Լեման Սամի կատարած գրառումը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունները ժամանել են Մոսկվայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ընդունելությունների տուն, որտեղ տեղի կունենա երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը:
2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանը Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության սահմաններին պարբերաբար լարված իրավիճակ է ստեղծում՝ հիմնականում թիրախավորելով հայկական երկու հանրապետությունների խաղաղ բնակչությանը:
Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի նորընտիր ղեկավար Ահարոն Խաչատրյանը չնայած այդ պաշտոնը ստանձնել է նախորդ տարեվերջին, իսկ տարեսկզբին էլ տեղի է ունեցել նրա երդմնակալության արարողությունը, դեռ համայնքապետարան չի գնում։ Այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց Վարդենիս համայնքի ավագանու «Ահարոն Խաչատրյան» խմբակցության անդամ Սաթենիկ Մինասյանը։
1/ Ինչպես հայտնել ենք նախկինում, մեր կողմից միջնորդություն էր ներկայացվել քննիչին՝ քրեական գործով Դավիթ Տոնոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, որը մերժվել էր: Այն բողոքարկվել է ՀՀ գլխավոր դատախազին: Ստացել ենք նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի որոշումը բողոքը մերժելու մասին, որն ուսումնասիրելով պաշտպանության կողմը եկել է վերջնական եզրահանգման, որ դատախազությունը ևս դարձավ վերջին 4 […]
Գագիկ Մինասյանը` Ալիևի հայտարարությունների և հայ-թուրքական հարաբերությունների մասին. ՈՒՂԻՂ:
ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը՝ ՈւՂԻՂ։
Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Ա․ Աբազյանին՝ նշելով․ «Հաշվի առնելով Հայ-Ռուսական համալսարանի և իմ անձի շուրջ ստեղծված իրավիճակը, որը՝ իմ գնահատմամբ, հղի է նաև իմ ֆիզիկական գոյության նկատմամբ հնարավոր ոտնձգություններով, պաշտոնապես պահանջում եմ պետականորեն ապահովել իմ ֆիզիկական անվտանգությունը»:
Հունվարի 13-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն այս տարվա առաջին հանդիպումն է ունեցել ՀՅԴաշնակցության Երևանի կառույցի մի խումբ ընկերների հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՅԴ–ից։
Հայտնի է, որ դատավորների անկախական թևը Միության նախագահի պաշտոնում առաջադրելու է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի թեկնածությունը, ով մշտապես բարձր վարկանիշ ունի թե գործընկերների, թե փաստաբանների շրջանում:
Հունվարի 14-ին ԿԺԴՀ-ն կատարկել է, ենթադրաբար, բալիստիկ հրթիռի արձակում Ճապոնական ծովի ուղղությամբ: Այս մասին հաղորդել է Ճապոնիայի ափամերձ պահպանությունը։
Ավստրալիայի Վիկտորիա նահանգի և Մելբուրն քաղաքի հունական և կիպրական համայնքների նախագահները, Ավստրալիայի պոնտական ասոցիացիաների դաշնության նախագահների աջակցությամբ նամակ են ուղարկել երկրի վարչապետին՝ կոչ անելով կառավարությանը պաշտոնապես ճանաչել 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրության կողմից հայերի, ասորիների, հույների և այլ քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանությունները։
ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն անհրաժեշտ է համարում հատուկ ուշադրություն դարձնել ԵԱՀԿ տարածքում անվտանգային իրադրության բարելավմանը՝ մասնավորապես նպաստելով տարածաշրջանային ու ձգձգված հակամարտությունների խաղաղ կարգավորման փնտրտուքներին: Այս մասին Ռաուն խոսել է 2022 թվականին ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահության առաջնահերթությունները ներկայացնել ժամանակ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունվարի 17-ին մեկնարկելիք ԱԺ նստաշրջանը խոստանում է թեժ լինել: Բանն այն է, որ այդ օրերին միանգամից չորս ընտրություն է լինելու՝ Մարդու իրավունքների պաշտպանի, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի եւ ՀՌՀ երկու անդամների: Նկատենք, որ իշխանություններին անհանգստացնում է հատկապես Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը, որի թեկնածուն Քրիստինե Գրիգորյանն է:
ՀԱՊԿ-ի խաղաղապահների ստորաբաժանումները Հայաստանից, Տաջիկստանից եւ Ղրղզստանից հեռացել են Ալմաթիից եւ մեկնել մշտական տեղաբաշխման վայրեր, հայտնում է «ՌԻԱ Նովոտսի»-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:
Վերջերս ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտարարեց, որ նախորդ տարի բնական գազի ջերմատվությունը կազմել է 8300 Կկալ և ավելի (առանձին ամիսներին՝ մինչև 8500)։ Հիմք ընդունելով նախորդ տարվա նվազագույն՝ 8300 Կկալ ջերմատվության ցուցանիշը՝ առաջարկվող հայտը ՀՀ ՀԾԿՀ-ի կողմից հաստատվելու դեպքում 2022 թվականի ապրիլի 1-ից կունենանք հետևյալ սակագները՝
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Դեռեւս 2020-ի դեկտեմբերի 2-ի կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվում էր՝ կորոնավիրուսի մահվան թվերի վիճակագրության հետ կապված եզրակացության հանգել են արդյոք, թե դեռ ոչ, քանի որ Առողջապահության նախարարության ու Վիճակագրական կոմիտեի թվերի միջեւ 700-ով տարբերություն կա: