ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի խոսքով՝ իր դեմ հարուցված քրեական գործը՝ Նիկոլ Փաշինյանի սպանություն նախապատրաստելու վերաբերյալ, որն այժմ կարճվել է, ի սկզբանե շինծու է եղել:
Ուկրաինայի նախկին նախագահ, «Եվրոպական համերաշխություն» կուսակցության առաջնորդ Պյոտր Պորոշենկոն ժամանել է Կիեւի Պեչերյան շրջանային դատարան, որտեղ քննության է առնվելու պետական դավաճանության գործով նրա խափանման միջոցի ընտրության միջնորդությունը: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
«Չինաստանի Օլիմպիադան կարող է պատմության մեջ մտնի ոչ սպորտային իմաստով»։
Սրանք իրականացնում են թուրք-ադրբեջանական հակահայկական տանդեմի ցանկությունները. Էդուարդ Շարմազանով:
Ռուբեն Ռուբինյանը հանդարտվել է. նա վերադարձավ նիստերի դահլիճ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Սերգեյ Սահակյանի նախագահությամբ, այսօր կայացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդդեմ իշխանական գործարար-պատգամավոր Գռզոյի՝ Խաչատուր Սուքիասյանի գործով դատական նիստը;
«Տո լավ է. այսինքն՝ Նիկոլը Պուտինին աշխատացրեց. չէ հա… թան էլ չէ, փրթած մածուն». Էդուարդ Շարմազանով
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության հետ Միացյալ Նահագներ կատարելիք այցից հրաժարվելուն, նշելով, որ դրա վերաբերյալ մանրամասներ արդեն ներկայացրել են:
Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային հեղինակավոր ֆորումի բացման հանդիսավոր արարողությանը, որը տեղի է ունեցել Դուբայում ՝ «Էքսպո 2020 Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսների կենտրոնում։
Հիմարի մեկը դու ես. լարված իրավիճակ ԱԺ-ում:
Վրաստանի վարչապետին ես մուրում, որ Էրդողանը քեզ ընդունի. Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանին:
Ուկրաինա գնալով՝ Ալիևն իր գինն է բարձրացնում. Էդուարդ Շարմազանով:
Հակոբ Արշակյանի ճեպազրույցը` ՈւՂԻՂ։
Ֆուտբոլային դիվանագիտության նպատակը Թուրքիային Ղարաբաղից հեռու պահելն էր. Էդուարդ Շարմազանով. ՈւՂԻՂ
Այսօր մեկնարկած Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգի վերջին հարցը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) ընտրությունն է:
Հանգստացե՛ք, նիստը վարողին դասեր չսովորեցնե’ք. Հակոբ Արշակյանը՝ Աննա Գրիգորյանին
Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին Ռուսաստան այցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանգամանալից բանակցություններ կանցկացնի տարբեր հարցերի շուրջ, մասնավորապես, պլանավորվում է քննարկել համագործակցությունը մշակութային, քաղաքական եւ տեխնոլոգիական ոլորտներում: Այդ մասին հունվարի 17-ին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանից լրագրողներն այսօր հետաքրքրվեցին՝ ձեր հիմնադրած ավիաընկերությունը, որը կարծեմ՝ Երևան-Ստամբուլ չվերթերից մեկը չեղարկեց, առաջիկայում չվերթ նախատեսո՞ւմ է։
Ո՞ւմ վրա եք հոխորտում. պարտավոր եք մեր հարցերին պատասխանել. Աննա Գրիգորյանը՝ իշխանությանը
Չհամարձակվե՛ք սպառնալ մեզ. Ագնեսա Խամոյանը՝ Ռուբեն Ռուբինյանին
Արթուր Վանեցանի ճեպազրույցը` ՈւՂԻՂ:
«Արցախի հարցը ինքնորոշման իրավունքի շրջանակներում պետք է կարգավորվի»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
Գործակալության տեղեկատվությամբ՝ «երեք իրանցի դիվանագետներ Սաուդյան Արաբիա մուտքի այցագիր են ստացել»: Դիվանագետներն «արդեն մեկնել են Ջիդդա եւ վեցամյա ընդմիջումից հետո պետք է վերսկսեն իենց գործունեությունը ԻՀԿ-ում»:
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը լրագրողի հարցին, թե արդյոք հնարավո՞ր է խաղաղության դարաշրջան բացել Ադրբեջանի հետ, երբ պարբերաբար էսկալացիա է տեղի ունենում, բնակիչների են առևանգում, պատասխանեց.
«Ես շատ հարգում եմ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, համարում եմ՝ քաղաքական հայտարարություն»,- ԱԺ իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն այսօր լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀ առաջին նախագահի՝ «Փաշինյանական վարչախումբը, միջոցների մեջ խտրություն չդնելով, ամեն գնով ձգտում է պահպանել իշխանությունը» հայտարարությանը:
Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի միջնեկ դստեր՝ Դինարայի ամուսինը՝ Տիմուր Կուլիբաեւը, հայտարարել է «Ատամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի նախագահության նախագահի լիազորությունները վայր գնելու մասին:
Այս մարդկանց միակ խնդիրն իրենց իշխանությունն է, և նրանք բոլոր հարցերին նայում են միայն այդ տեսանկյունից։ Հենց այդ պատճառով հայ-ռուսական հարաբերություններ ասելով՝ նրանք հասկանում են լիկվիդացիոն գներով Ռուսաստանին տրվելը, հայ-թուրքական հարաբերություներ ասելով՝ էժան ապրանքն ու Էրդողանի բարեհաճությունը, Հայաստան-Արևմուտք հարաբերությունները նրանց համար Ռուսաստանին շանտաժ անելու գավառական պատկերացումներն են։ Այն, որ այս բոլոր ուղղությունները պահանջում են գրագետ, հաշվարկված աշխատանք, նրանց քիչ է հետաքրքրում։
Կա՞ ստեղ մեկը, որ ինձ ասի՝ գործակալ. կարող ա ձեր հետ բաներ անեմ. Ռուբեն Ռուբինյանը՝ ընդդիմությանը։
Ես չգիտեմ՝ ի՞նչ եք հասցնում անել վերելակում. Վահագն Ալեքսանյանը՝ Խամոյանին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հրավերով հունվարի 17 մեկնում է Ալբանիա: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։