«Փաստ» օրաթերթը գրում է․ «Վերջին օրերին լրատվական դաշտի ու սոցցանցերի օգտատերերի ուշադրության կենտրոնում նորից հայտնվել է Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը, մասնավորաբար այն հանգամանքը, որ նա Ֆեյսբուքում մեկնաբանել էր սեփական լուսանկարը՝ ինքն իրեն շնորհավորելով Սուրբ Ծննդի առթիվ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս դրվագը նկատել և առաջինը հրապարակ են նետել իշխանամերձ շրջանակները և հետևողականորեն թեման սկսել են «տիրաժավորել» սոցտիրույթում։
ՆԱՏՕ-ն ողջունում է Մոսկվայում հունվարի 14-ին Հայաստանի և ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հանդիպումը:
«Փաստ» թերթը գրում է․ «Փարաքար խոշորացված համայնքի սկանդալային ընտրությունների հանգուցալուծումից հետո այստեղ նոր հետաքրքիր զարգացումներ են սպասվում. պարզվում է, որ ՔՊ–ի ցուցակով ավագանի ընտրված Դավիթ Ախտոյանի եղբայրը, որին ցանկանում են նշանակել Մերձավանի վարչական ղեկավար, անցնում է քրեական գործերով։ Իրավապահ մարմինների մեր հավաստի աղբյուրները հայտնում են, որ Մհեր Ախտոյանը ներգրավված է եղել գերեզմանների համար նախատեսված հողերի ապօրինի վաճառքի և կաշառքի գործերով։
Այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը դաշինքներ են, որոնք կազմված են 4 չանցողիկ կուսակցություններից։ Մի դաշինքը կազմված է դժվար փուլերի միջով անցած և վերակազմավորման անհրաժեշտություն ունեցող ՀՀԿ-ից և դեռևս սաղմնային վիճակում գտնվող մեկ այլ կուսակցությունից։ Մյուս խոշոր դաշինքը՝ 3-4 տոկոսանոց ՀՅԴ-ից, որն ունի հեռանկարում աշխատանքի մեծ դաշտ, բայց նաև առկա է բովանդակային ճգնաժամի մեծ ռիսկ, և ընտրություններից 5 րոպե առաջ ստեղծված կուսակցությունից, որը կարող է ցանկացած հաջորդ 5 րոպեում դադարել գոյություն ունենալ։
ՀԱՊԿ ուժերի կազմում ռուս խաղաղապահները հեռացել են Ղազախստանից:
Հայաստանի ակնկալիքները վերջին 30 տարում չեն փոխվել. առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատում և հայ-թուրքական սահմանի բացում։ Այս համատեքստում կարևոր է, որ Թուրքիան ևս նման մոտեցում է արտահայտում, և առանց նախապայմանների բանակցությունները շարունակելու մոտեցումը ամրագրվել է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների կողմից։
Ղազախստանի էներգետիկայի փոխնախարար Ժումբայ Կարագաևը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից:
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) հունվարի 13-ին հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ֆրանսիայի նախագահի հանրապետական թեկնածու, Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի նախագահ Վալերի Պեկրեսին ուղղված սպառնալիքների մասին։
Սահմանագծում տեղի ունեցող տարբեր բնույթի միջադեպերը՝ ագրեսիա, լոկալ մարտեր, դիվերսիաներ, առևանգումներ, գերեվարումներ, ներթափանցումներ, կարձանագրվեն այնքան ժամանակ, քանի իշխանության ղեկին են անձինք, որոնց առաջնահերթություներն ու անելիքները հակադրվում են հայ ժողովրդի կենսական շահերին։
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հունվարի 14-ի առավոտվա դրությամբ կազմել է 320 միլիոն 97 հազար 533: Այդ մասին, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
2021 թվականին Վրաստան միջազգային ճանապարհորդների այցերի թիվը կազմել է 1,9 միլիոն, ինչը 7,7 տոկոսով ավելի է 2020 թվականի համեմատությամբ եւ գրեթե 80 տոկոսով պակաս, քան 2019 թվականին:
Իսպանիայում սպառողական գների ինդեքսն անցյալ տարվա դեկտեմբերի արդյունքներով կազմել է 6,5 տոկոս: Հունվարի 14-ին այս տվյալները հրապարակել է թագավորության Վիճակագրության ազգային ինստիտուտը։
Բելգիայի իշխանությունները կեցության վկայագրից զրկել են Բրյուսելում «Ալ Խալիլ» մզկիթի իմամ Մարոկկոյի հպատակ Մոհամեդ Թուջղանին: Այդ մասին հունվարի 13-ին հաղորդել է RTBF բելգիական հեռուստաալիքը:
Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում (ԳԴՀ) կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը մեկ օրում կազմել է 92 223. դա առավելագույն ցուցանիշն է համավարակի սկզբից ի վեր:
Եվրամիության պաշտպանության նախարարները Ֆրանսիայի Բրեստ քաղաքում կայացած ոչ ֆորմալ հանդիպմանն անցկացրել են տիեզերական անվտանգության շուրջ առաջին քննարկումը տիեզերական աղբից Երկրագնդի 30 հազար արհեստական արբանյակների պաշտպանության վերաբերյալ:
Դատապարտում ենք նման գործելաոճը՝ համարելով այն հարված ՀՀ հեղինակությանը: Հնարավոր բոլոր ճանապարհներով այս ամենաթողությունը պետք է արմատախիլ արվի:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ արդարադատության առաջին դասի խորհրդական Վիգեն Մանուկի Մեսրոպյանը 2022 թվականի հունվարի 14-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում:
Վերջին օրերին բավականին մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանի կողմից Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքից մեջբերում անելու համար հարուցված քրեական գործը:
Ամերիկայի Միացյալ Նահանգների Մասաչուսեթս նահանգի միջին և ավագ դպրոցներում ցեղասպանության ուսուցումը այսուհետ կլինի պարտադիր: 2021 թ. փետրվարի 2-ին մի խումբ օրենսդիրներ Մասաչուսեթսի Սենատի և Ներկայացուցիչների պալատի հաստատմանն էին ներկայացրել ցեղասպանության կրթության վերաբերյալ No. 692 օրինագիծը, որը նահանգապետի կողմից ստորագրվեց 2021 թ. դեկտեմբերի 2-ին՝ այդպիսով ստանալով օրենքի ուժ: Այն կիրառության մեջ կմտնի ուսումնական նոր տարում՝ 2022 թ. հուլիսի 1-ից սկսած:
ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի պատրաստակամությունը աշխատելու երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման եւ այդ նպատակով հատուկ ներկայացուցիչներ նշանակելու ուղղությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել Եվրամիության Արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակ Պետեր Ստանոն:
Այդ հողերը կարևոր նշանակություն ունեին ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից։ Նաև փաստ է, որ Ադրբեջանը վերջին շրջանում բախվել է հացահատիկի դեֆիցիտի հետ։
168.am-ը ներկայացնում է ՀՀ վարչապետի և նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմերի՝ 2022 թվականին կատարած առաջին գնումները:
Ղազախստանի Հանրապետությունում ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կազմում առաքելությունն ավարտած հայկական ստորաբաժանումը հունվարի 14-ին վերադարձել է Հայաստան։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Ղազախստանում իրավիճակի կարգավորման մասին խոսելը դեռ վաղ է, սակայն բեկում առաջացել է: «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
«Մեկուկես ժամը նման բանակցությունների համար բավականին կարճ ժամանակ է: Սովորաբար նման բանակցությունների առաջին հանդիպումից հետո միայն շատ նախնական բաներ կարելի է ասել, որովհետև կողմերը վստահաբար որևէ սուր հարց չէին կարող քննարկել, դա է փաստում նաև այն, որ տարածվել է համաձայնեցված տեքստ, և գործընթացից կողմերն ունեն ակնկալիքներ ու համաձայնեցված առաջ են ընթանում: Ավել բան վաղ է ասելը»,- նկատեց նա:
Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկա Հաավիստոն հայտարարել է, որ երկիրն իր քաղաքականության շրջանակներում չի պլանավորում միանալ ՆԱՏՕ-ին: Հաավիստոյի խոսքը մեջբերում է Reuters-ը:
Ավստրալացի օդերեւութաբանները գրանցել են մայր ցամաքում ամենաբարձր ջերմաստիճանը վերջին 62 տարվա ընթացքում՝ Ցելսիուսի 50,7 աստիճան: Այդ մասին Twitter-ում հաղորդել է Ավստրալիայի օդերեւութաբնական ծառայությունը։
Նիկոլ Փաշինյանի հրահանգով և Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի ստորագրությամբ Որոտանի կեսն Ադրբեջանին հանձնելուց հետո Հայաստանի Կառավարությունը որոշել է լուծարել «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերությունը։
ՆԱՏՕ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ սպառազինությունների նկատմամբ փոխադարձ վերահսկողության, այդ թվում՝ միջուկայինների: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ հանդես գալով Լեհական ռադիոյի եթերում:
2021թ․ դեկտեմբերի 3-ին «Հրապարակին» տված հարցազրույցում Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հայտարարել է, որ «ԳՇ-ում նստած՝ հրաման են փոխում, նոր հրամաններ կեղծում»: