Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Միտերանի անվան ինստիտուտը սահմանել է «Քաղաքկան համարձակության» մրցանակ, որը սկսել է հանձնել այս տարվանից: Դրա առաջին հավակնորդը եղել է Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) հիմնադիր և նախկին համանախագահ, ներկայում թուրքական բանտում գտնվող Սելահաթթին Դեմիրթաշը:
Նոր Զելանդիան ապաստան է տրամադրել Աֆղանստանի նախկին փոխնախագահ Սարվար Դանիշին եւ նրա 13 ազգականներին այն դեպքում, երբ հարյուրավոր այլ աֆղանցիներ, որոնք օգնել են նորզելանդական զինված ուժերին, մնացել են արտասահմանում եւ այժմ վախենում են իրենց կյանքի համար:
Սպիտակ տունը ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է այն բանի համար, որ Իրանն արագացնում էիր միջուկային ծրագիրը եւ ակտիվացրել է հարձակումները տարածաշրջանի հարեւան երկրների վրա։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ժողովի ժամանակ խորհրդարանական ընդդիմությանը մեղադրել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հետ այս կամ այն կերպ կապված լինելու մեջ:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը բժշկական բրիգադներ կուղարկի երկրի վեց նահանգներ տեղի բժիշկներին օգնություն ցույց տալու համար COVID-19-ի համաճարակի հակազդման գործում:
168.am-ի մոսկովյան աղբյուրների փոխանցմամբ՝ չի բացառվում, որ սա լինի այս ձևաչափով առաջին և վերջին հանդիպումը Մոսկվայում: Բացի այդ, մեզ հավաստիացրին, որ կողմերը, այս դեպքում՝ Երևանն ու Անկարան, շտապում են դուրս գալ ուղիղ շփումների ու փոխայցելությունների դաշտ՝ փորձելով պահպանել գործընթացի կոնֆիդենցիալությունը ՌԴ-ից:
Վաշինգտոնն առաջարկել է ՄԱԿ-ի գծով նոր սահմանափակումներ մտցնել Փենյանի նկատմամբ բալիստիկ հրթիռների մի շաք արձակումեր իրականացնելու համար: Հունվարի 13-ին այդ մասին հայտնել է համաշխարհային կազմակերպությունում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս Գրինֆիլդը։
«Ես Նիկոլ Փաշինյանի գիրքը չեմ կարդացել, ես ընդամենը կարդացել եմ Հարութ Սասունյանի գրառումը՝ Ֆեյսբուքում, որտեղ նա մեջբերում է արել այն հատվածները, որտեղ կան հայհոյանքներ և ոչ նորմատիվ լեքսիկա, վիրավորանքներ, հետո գրքի PDF-ը գտա ու փնտրելով՝ գտա այդ բառերը, համոզվեցի, որ այդ բառերը այդ ձևով, այդ համատեքստում այս մարդը օգտագործել է, և որոշեցի, որ դա պետք է գրի առնել, ու թող ամբողջ աշխարհն իմանա, որ մեր վարչապետը լավ էլ քֆուրչի տղա է:
Վիեննայում կանցկանցվի ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի հատուկ նիստ, որի շրջանակներում Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնեւ Ռաուն կներկայացնի 2022 թվականին ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահության ծրագիրը:
Ընթրիքին մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն է:
Բաքվի հայերի ջարդերի կազմակերպիչ Ադրբեջանի ժողովրդական ճակատի առաջնորդներից Էթիբար Մամեդովը 1990թ. հունվարին ասել է. «Ես անձամբ վկա էի, երբ երկաթուղային կայարանից ոչ հեռու սպանեցին երկու հայի: Հավաքվել էր ամբոխը, նրանց վրա բենզին լցրին և այրեցին, իսկ երկու հարյուր մետր հեռվում Նասիմի շրջանի միլիցիայի բաժանմունքն էր, այնտեղ կային ներքին զորքերի 400-500 զինվոր, որոնք մեքենայով` 20 մետրի վրա, անցան այդ ածխացած դիակների մոտով և ոչ ոք փորձ չարեց ցրել ամբոխը» ։
Անկարայի պետական համալսարանի Պատմության և աշխարհագրության ֆակուլտետի պրոֆեսոր Բյուլենթ Իփլիքչիօղլուն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Բեռլինում տպված պատմական մի քարտեզ, որտեղ առանձնանշված են Մեծ Հայքը (Armenia) և Փոքր Հայքը (Armenia Minor), որոնք զբաղեցնում են ներկայիս Թուրքիայի Հանրապետության տարածքների զգալի մասը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«3.5 տարի է՝ Նիկոլ Փաշինյանը կայացնում է սխալ որոշումներ, չի կարողանում որևէ բան անել, ամեն հարց տապալում է, բայց, միևնույն ժամանակ, չի գիտակցում, որ անկարող է, չգիտակցելուն զուգահեռ՝ նաև իր շուրջ նշանակում է իրենից անկարող մարդկանց, որոնք խելամիտ որևէ խորհուրդ տալ չեն կարող»,- ասաց Հարութ Սասունյանը՝ ընդգծելով, որ ՀՀ իշխանության հենց այս անկարողությունից է Թուրքիան օգտվում՝ բանակցության անվան տակ մեզ պարտադրելով զիջումներ՝ միևնույն ժամանակ Հայաստանի հետ սահմանի բացումը ներկայացնելով՝ որպես տնտեսական օգուտների հասնելու միջոց։
«Այդ տեղեկատվությանը ծանոթացել եմ սոցցանցերում, պաշտոնական կամ արժանահավատ որևէ լրատվամիջոցում տեղեկության ծանոթ չեմ։ Հետևաբար, որևէ հստակ բան չեմ կարող ասել՝ գերիներ վերադառնալո՞ւ են, թե՞ ոչ»,- նշեց Կարապետ Պողոսյանը։
Վանում 5 տարի անընդմեջ երկարաձգվող բոլոր տեսակի հանրահավաքների, երթերի ու մամուլի ասուլիսների իրականացման արգելքը հերթական անգամ 15 օրով երկարացվել է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործի քննությունը տեղի կունենա հունվարի 19-ին՝ ժամը 15:00-ին։
2021թ. հունիսին Բաքվում բանակի ղեկավարության հետ կայացած՝ Զինված ուժերի օրվան նվիրված հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Բաքուն մեծացնելու է իր ռազմական հզորությունը՝ ճիշտ վերլուծելով Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ընթացքն ու արդյունքները:
Դուք երևի չեք հասկացել, թե ինչու եմ երեկ օրինակ բերել. Հայկ Մամիջանյանը՝ ՔՊ-ական պատգամավորներին
«Շաբաթ օրը` հունվարի 15-ին, ժամը 17:30-ին Քաղաքացիական կրթության դպրոցի շրջանակներում «Արցախյան հակամարտություն. բանակցային գործընթաց» թեմայով բաց դասախոսությամբ հանդես կգա ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը: Դասախոսությունը ԶԼՄ-ների համար չէ, չի լուսաբանվելու (off the record):
Հայաստանի Հանրապետության դրոշը նախադպրոցական, հանրակրթական, բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտական, մարզական և մշակութային կազմակերպությունների, պետության և համայնքի կողմից հիմնադրված այլ իրավաբանական անձանց շենքերի վրա մշտապես բարձրացնելու պահանջն օրենսդրորեն կամրագրվի:
ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի արտահերթ նիստի արդյունքներով՝ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ստորագրել են «Ղազախստանի Հանրապետության տարածքից ՀԱՊԿ անդամ երկրների խաղաղապահ ստորաբաժանումների վերադարձը մշտական տեղակայման վայրեր կազմակերպելու մասին» ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի համատեղ որոշումը:
Հունվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին և Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
168.am-ի հետ զրույցում Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը հաստատեց այս տեղեկությունը՝ նշելով, որ այս պահին հովիվը ադրբեջանական կողմում է, այդ մասին տեղյակ են պահել ռուսական կողմին և համապատասխան մարմիններին։
Դադարեցնում եմ քննարկումը՝ Ջանջուղազյանը և Մինասյանը բանավիճեցին
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այցելել է Հեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական ուսումնարան, որտեղ խոսել է բանակում կատարված բարեփոխումների մասին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հունվարի 10-ին Արցախում Ադրբեջանի կողմից մի շարք սադրանքների իրագործմանը, երբ թշնամին կրակ էր բացել Կարմիր Շուկա, Թաղավարդ և Նախիջևանիկ գյուղերի ուղղությամբ: Լրագրողը նկատել է, որ այս միջադեպերով ադրբեջանական կողմը կարծես թե փորձում է ստվեր նետել Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության վրա:
Պիտի խմես, որ աշխատես՝ սա մոտ է Կառավարության աշխատելաոճին. Հայկ Մամիջանյանը՝ Հովիկ Աղազարյանին
ԱԺ կայքից հանվել է 2019- 2020 թվականների բոլոր նիստերի օրակարգերը. Արծվիկ Մինասյան
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական արևելյան սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձություններին, որոնք հանգեցրել են երեք հայ զինծառայողի մահվան: