
ԱԳՆ-ի հրապարակած հաղորդագրության հայերեն, անգլերեն և ռուսերեն տեքստերի կարևոր տարբերությունը միայն ընդգծում է այն փաստը, որ այդ գործընթացի մանրամասները հայ ժողովրդից թաքուն են պահվելու․ Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ԱԳՆ հաղորդագրությունը՝ գրում է․ «Քիչ առաջ ազդարարվել է, որ Մոսկվայում ավարտվել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը։
Այս գործընթացի կործանարար ռիսկերի շատ է խոսվել։
Ըստ ԱԳՆ-ի կողմից հրապարակված հաղորդագրության հայերեն, անգլերեն եւ ռուսերեն տեքստերի կարեւոր տարբերությունը միայն ընդգծում է այն փաստը, որ այդ գործընթացի մանրամասները հայ ժողովրդից թաքուն են պահվելու։
Դատեք ինքներդ»։