Պենտագոնը չի բացառել, որ ԱՄՆ լրացուցիչ ուժերը Եվրոպայում կարող են ուղղվել դեպի Ուկրաինա՝ աջակցելու տարհանմանը: Այս մասին փետրվարի 2-ին հրավիրված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Կիրբին:
Բոլոր այս հարցադրումներն ամենևին չեն նշանակում թշնամանքի խորացում, ինչպես փորձում են ու փորձելու են ներկայացնել Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման հեռանկարից նաև ինքնությունը կորցրած հայ պաշտոնյաները։ Խնդիրն այն է, որ որևէ մեկի հետ արժանապատիվ հարաբերություն չի կարող հաստատվել՝ առանց այդ մեկի կողմից մահացու մեղքերի համար գոնե ապաշխարության կամ դրա քաղաքական դրսևորումների։
Թուրքական ընդդիմադիր «Sözcu» լրատվամիջոցի վերլուծաբան Էմին Չոլաշանը հայ-թուրքական կարգավորման թեմայով հոդված է հրապարակել՝ վերնագրում Հայաստանն անվանելով չակերտյալ բարեկամ ու եղբայր։
Ադրբեջանի խորհրդարանը փետրվարի 1-ին վավերացրել է Շուշիի հռչակագիրը՝ Թուրքիայի և Ադրբեջանի համագործակցության մասին պայմանագիրը, որ նախորդ տարի հունիսի 15-ին Ալիևն ու Էրդողանը ստորագրել էին 44-օրյա պատերազմի հետևանքով օկուպացված Շուշի կատարած այցի ընթացքում:
Նիդերլանդներն Ուկրաինային տեխնիկական օգնություն է առաջարկել կիբերհարձակումների դեմ պայքարում: Ինչպես հաղորդում է Նիդերլանդների կառավարության պաշտոնական կայքը, այս մասին ասվում է այդ երկրի վարչապետ Մարկ Ռյուտեի ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու համատեղ հայտարարության մեջ:
Միացյալ Նահանգների պետական պարտքն առաջին անգամ գերազանցել է 30 տրիլիոն դոլարը: Այդ մասին են վկայում ԱՄՆի ֆինանսների նախարարության՝ փետրվարի 1-ին հրապարակված տվյալները:
Ռումինիայի իրավապահ մարմինների աշխատակիցները, մասնավորապես ոստիկաններն ու պաշտոնաթող զինվորականները փետրվարի 2-ին մայրաքաղաք Բուխարեստում բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով ավելացնել աշխատավարձերն ու թոշակները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանի խոսքով՝ դատելով Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող վերջին երկու օրերի իրադարձություններից՝ թերահավատ է, որ լարվածությունն աստիճանաբար կմարի։
Հեռուստաընկերության տեղեկությամբ, մոտ երկու հազար լրացուցիչ ամերիկացի զինծառայողներ տեղակայվելու են Լեհաստանի տարածքում, ևս մի քանի հազարը՝ ՆԱՏՕ-ի հարավ-արևելյան ճակատում, այդ թվում և Ռումինիայում:
Շուրջ 2,5 հազար ամերիկացի զինվորներ կարող են արագորեն տեղափոխվել Լեհաստան այն 8,5 հազար զինծառայողների թվից, որոնց պլանավորում են ուղարկել Արեւելյան Եվրոպա:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը. Արմեն Գիչյանին ազատել Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:
Ալեն Սիմոնյանն այսօր նախագահի աշխատակազմի ղեկավար է նշանակել: Ճիշտ է, հրամանագիրը ՀՀ նախագահի անունից է, բայց ամեն դեպքում տեղին է հիշեցնել, որ նա ընդամենը 1-1.5 ամսով է նախագահի պարտականությունները կատարում:
Բանակի տոնից 2 օր առաջ՝ հունվարի 26-ին, կառավարության պաշտոնական կայքը հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը հանձնել է կորոնավիրուսի թեստ, որի պատասխանը եղել է դրական, ըստ այդմ՝ սահմանված կարգով ինքնամեկուսացել է, հիվանդությունն ընթանում է անախտանիշ: Ավելի ուշ պարզվեց, որ ԳՇ պետ Արտակ Դավթյանը և ՊՆ Սուրեն Պապիկյանն էլ են կորոնավիրուսով վարակվել:
Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները դատարան հայց էին ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել դեկտեմբերի 30-ի ավագանու ընդդիմադիր անդամների անցկացրած անդրանիկ նիստը, որի ընթացքում համայնքի ղեկավար էր ընտրվել Ահարոն Խաչատրյանը։
«Այսօր հայ համայնքի վերաբերմունքը գործող կապիտուլյացիոն ռեժիմի հանդեպ փոխված է, և ես դա նկատում եմ իմ ամենօրյա շփումների ընթացքում տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ։ Նրանց վերաբերմունքն այլևս նույնը չէ, ինչ 2018-ին էր։ Իրենք որքան էլ փորձեն Հայաստանում հանձնակատար կոչվածի միջոցով հանրությանը համոզել, թե իբր սփյուռքը սատարում է պետությունը կործանման եզրին հասցրած, բանակը պարտության մատնած կապիտուլյացիոն ռեժիմին, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ բացարձակ սո՛ւտ է և իրականությանը չի՛ համապատասխանում»։
Թուրքիայի ծայրահեղ ազգայնական «Մեծ միություն» կուսակցության (BBP-ՄՄԿ) նախագահ Մուստաֆա Դեսթիջին մամուլի ասուլիսում անդրադարձել է ՀՀ-Թուրքիա երկխոսության թեմային և արցախյան հիմնախնդրին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Շվեդիան 50 միլիոն շվեդական կրոն (շուրջ 5,5 միլիոն դոլար) կուղարկի Ուկրաինայի հարավ-արեւելքի «կայունության ամրապնդման» ֆոնդին, որն ստեղծվել է Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Կանադայի եւ Շվեյցարիայի հետ համատեղ: Այդ մասին հաղորդում է թագավորության ԱԳ նախարարությունը:
Փետրվարի 1-ին Գվինեա Բիսաուի մայրաքաղաքում առնվազն վեց մարդ է զոհվել պետական հեղաշրջման փորձի ժամանակ, որը խափանվել է երկրի ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանման կողմից:
Միջազգային Commonspace.eu վերլուծական-տեղեկատվական կայքում հրապարակվել է «Օրբելի հետազոտական-վերլուծական կենտրոնի» ավագ գիտաշխատող, վրացագետ Ջոնի Մելիքյանի և ադրբեջանցի Ռամազան Սամադովի հեղինակած «Հայաստան-Ադրբեջան կապն ունի վճռական նշանակություն Հարավային Կովկասի ապագայի համար, ինչպես նաև կարևոր է արտերկրում գործընկերների համար» վերնագրով հոդվածը։ Հոդվածի առնչությամբ որոշ քննադատություններ եղել են, որ այնտեղ արծարծված չեն Արցախի 44-օրյա պատերազմի հետևանքների, այդ պատերազում Ադրբեջանի կողմից […]
Ղրղզա-տաջիկական սահմանին իրադրությունը մնում է լարված, բայց հակամարտության համար նախադրյալներ առայժմ չկան:
Աշխատանքային այցով Երևան է ժամանել Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Այցի ընթացքում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը։
Ուկրաինայի իշխանությունները բացառում են Դոնբասին հատուկ կարգավիճակ կամ վետոյի իրավունք տրամադրելու հնարավորությունը։
Թուրքական բանակը մի քանի հարվածներ է հասցրել, այդ թվում՝ օդուժի կիրառմամբ, Իրաքի Նեյնավայի նահանգի Մահմուր քաղաքին. զոհվել է ութ մարդ եւ 17-ը վերքեր են ստացել:
Լուրը տարածվելուց քիչ անց, 168.am-ի տեղեկություններով, անակնկալ կերպով ու առանց բացատրությունների Բախշիյանի ներկայացուցիչներին տեղեկացնում են, որ դատական նիստի օրը փոխվել է. այն կկայանա վաղը:
Վարդենիս խոշորացված համայնքում կրքերը չեն հանդարտվում, իշխանությունները ամեն կերպ փորձում են ստանձնել Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը։
Ավստրիայի Հանրապետությունը աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը և շարունակելու է հոգ տանել ու դրսևորել իր նվիրումը տարածաշրջանին և Հայաստանին:
Կորեական թերակղզում անվտանգության ոլորտի բարդ իրավիճակի պատճառն ԱՄՆ-ի գործողություններն են, Վաշինգտոնը պետք է հրաժարվի ԿԺԴՀ-ի հետ հարաբերություններում թշնամական մոտեցումից:
Ադրբեջանի Եվլախի շրջանի տարածքում փետրվարի 1-ին, ժամը 22:00-ի սահմաններում, բազմաթիվ բեկորային վնասվածքների հետևանքով մահացել է Արցախի՝ ներկայում Բաքվի կողմից օկուպացված Քարվաճառի շրջանի բնակիչ, 1996 թվականին ծնված Իսմայիլ Միքայիլովը։
Վրաստանի չորս քաղաքների՝ Թբիլիսիի, Քութայիսի, Փոթիի եւ Քոբուլեթի բնակիչները բողոքի ակցիայի են դուրս եկել երկրում գների բարձրացման պատճառով:
Արամ Վարդևանյանը ԵՄ դեսպանին է ներկայացրել դատավոր Բորիս Բախշիյանի հետ կապված իրավիճակը: