Արմեն Գիչյանն ազատվել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից
ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հրամանագրով՝ Արմեն Գիչյանն ազատվել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը. Արմեն Գիչյանին ազատել Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից»,- ասված է հրամանագրում: