Սահմանադրության համաձայն՝ Հանրապետության նախագահի լիազորությունները ստանձնած՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նախագահական նստավայրում փետրվարի 1-ին հանդիպել է Հանրապետության նախագահի աշխատակազմի հետ:
Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչ Գաբրիել Ատալը չի բացառել երկրի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ՌԴ-ում անձնական հանդիպման հնարավորությունը, բայց նշել է, որ այդ մասին որոշում դեռ չի ընդունվել:
Առավոտյան 9-ից 18:00-ը՝ հերոսություն. ո՞վ է հայ ժամանակակից սուպերհերոսը. ՈՒՂԻՂ:
Վերջին շրջանում կրկին ակտիվացել են ադրբեջանական տարաբնույթ հարձակումները իմ ֆեյսբուքյան էջի ու օգտահաշվի դեմ, ինչի հետևանքով արդեն զգալի սահմանափակումներ են դրվել դրանց նկատմամբ: Այս մասին ֆեյսբուքում գրել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը և մանրամասնել.
Արտակ Զաքարյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի, Ալիևի վերջին հայտարարությունների մասին. ՈւՂԻՂ:
Կորեայի Հանրապետությունում ուժի մեջ է մտել Տարածաշրջանային համակողմանի տնտեսական գործընկերության (ՏՀՏԳ) համաձայնագիրը: Փետրվարի 1-ին այդ մասին հայտնել է երկրի կառավարությունը:
Կիեւում վայրէջք է կատարել ԱՄՆ-ի կողմից ռազմա-տեխնիկական օգնության շրջանակներում զինամթերքի խմբաքանակով հինգերորդ ինքնաթիռը:
Իրանի հետ բանակցությունները իրանական միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ) վերադառնալու շուրջ գտնվում են եզրափակիչ փուլում, կողմերին ոչ ավելի, քան մի քանի շաբաթ է մնացել համաձայնագրի հասնելու համար: Այդ մասին հունվարի 31-ին հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը:
Մյանմայի զինվորականները որոշել են երկրում վեց ամսով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը: Փետրվարի 1-ին այդ մասին հաղորդել է Global New Light Of Myanmar թերթը՝ կայակոչելով Ալգային պաշտպանության եւ անվտանգության խորհրդի հայտարարությունը:
Բարձրագույն դատական խորհուրդը թույլ է տվել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել և ազատությունից զրկելու համաձայնություն տալ:
Իշխանության նախագահի թեկնածուին առաջադրել է ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ երբեմնի խոշոր գործարար, ներկայումս ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
. 44-օրյա պատերազմի ավարտից մեկ տարի եւ երկու ամիս անց սահմանների կահավորման հարցը մնում է առաջնային, սակայն ոչ պատշաճ կատարված խնդիր: Համենայնդեպս, տարբեր պաշտոնյաներ (պատգամավորներ, Մարդու իրավունքների պաշտպան) առաջնագիծ մեկնելուց հետո չեն թաքցնում իրենց դժգոհությունը՝ իհարկե անվտանգության նկատառումներից ելնելով շատ մանրամասներ չհայտնելով:
Ազգային ժողովում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականների եւ ՔՊ-ական պատգամավորների միջեւ տեղի ունեցած միջադեպի մասով ԱԱԾ-ում քննվող քրեական գործը նոր փուլ է թեւակոխել:
ՀՀ ԱԺ նախագահը ստորագրել է հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։
Ինչպես հայտնի է, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքի նախաձեռնությամբ Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու մրցույթ է հայտարարվել, որի հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 20-ն է:
«Դաշնակցության»՝ մարտին կանալիք ընդհանուր ժողովը հերթական, հաշվետու ընտրական ժողովն է»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասում է Ազգային ժղովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Գեղամ Մանուկյանը՝ շեշտելով, որ ժողովի ընդհանուր օրակարգը ներկայացնելու համար բավական երկար ժամանակ կպահանջվի:
Քրեակատարողական հիմնարկներում լարված մթնոլորտ է: Կալանավորների հարազատները հայտնվել են անելանելի վիճակում, տեսակցությունները վերածվել են իսկական դրամատիկ ֆիլմի:
Բաքվի բռնապետը հերթական անգամ զառանցել և հոխորտացել է Հայաստանի հասցեին՝ մեզ անվանելով «ֆաշիստներ» և սպառնալով ոչնչացնել, եթե փորձենք գլուխ բարձրացնել։
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հունվարի 31-ի առավոտվա դրությամբ կազմել է 374 միլիոն 701 հազար 198: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
«Ամեն անգամ ՀՀ նախագահների հարցազրույցներից հետո՝ ի պատասխան գործող իշխանության ստերին ու մանիպուլյացիաներին, կրկին արդիական է դառնում ժողովրդական ասացվածքը.
Հիշեցնենք, որ Բորիս Բախշիյանն այն դատավորն է, ով փոխել է Աշոտ Մինասյանի նկատմամբ խափանման միջոցը` կալանքը փոխարինելով գրավով և չհեռանալու մասին ստորագրությամբ։
Ես մի քանի անգամ այդ հարցին պատասխանել եմ և ասել եմ հետևյալը, որ այս իշխանություններն ունակ չեն դա անելու: Ես ավելի մանրամասն ասելու առիթներ կգտնեմ, բայց կարծում եմ, որ մեր հասարակության այն հատվածը, որը համարում է, որ Արցախը հայկական է, այն մասը, ով համարում է, որ մենք ի վիճակի ենք ուղղել մեր մեջքը, ես կոչ եմ անում բոլոր այդ մարդկանց, որ համախմբվենք ու սրանից պահանջենք, որ դադարեցնեն այդ քաղաքական մուրացկանությունը:
Ես վստահ եմ, որ ինչ-որ տարբերակներ դժվար թե կոնկրետ քննարկված լինեն, բայց ես նաև վստահ եմ, որ իրար ակնարկներ, իհարկե, արել են, որովհետև ես Ադրբեջանի նախագահի աշխատաոճին քաջածանոթ եմ: Ես չեմ բացառում, որ նա ասած լինի, որ այս ամբողջից պետք է ազատվել, խաղաղ ապրենք, դուք ձեզ համար, Ղարաբաղն ինձ պետք չի, ես երբեք Ղարաբաղ չեմ մտնելու և այլն:
168.am-ի հետ զրույցում ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ թուրքական դիվանագիտական ավանդական հմտությունների շրջանակում մի երկար ժամանակահատված ուժի ցուցադրությունից ու կիրառումից հետո, երբ հակառակորդն այլևս չի դիմադրում, ուժի մեջ է մտնում թուրքական դիվանագիտության մյուս կողմը՝ ուժեղ և ագրեսիվ փափուկ ուժը:
Չեմ ուզում ենթադրություններ անել: Կարող եմ ասել հետևյալը, որ նախ իր կազմակերպած արտահոսքի հետևանքով, երբ որ հանրությունը ծանոթացավ այսպես կոչված այդ Կրակովյան առաջարկություններին, իմ ասած այդ հանգամանքները այդտեղ կային միանշանակ: Երկրորդ՝ նորից ուզում եմ պնդել, որ 2016 թվականին այն փաստաթղթերը, այն առաջարկությունները, որ մենք ստացել ենք, ամբողջովին ներառված են այն դրույթները, ինչ որ ես ասել եմ նախորդ հարցազրույցի ժամանակ և ինչը Դուք հիմա կրկնեցիք: Ամբողջովին: Ես չեմ ուզում ենթադրություններ անել և ասել, որ այս դրույթը… ես չեմ տեսել այդ փաստաթուղթը` 2019 թվականի, և չեմ էլ ուզում տեսնել:
Իսկ իր ասածներից ո՞ր մեկն է իրար բռնում: Մի բան ասա, որ երեք ամիս առաջ ասել է, հետո մի քանի ամիս անց այլ բան չի ասել, բացի նրանից, որ մեզ մշտապես համարում է, չգիտեմ, կոռուպցիոներներ և այսպես մի քանի օրինակ, ուրիշ իր ասածներից ո՞րն է բան: Մոռացե՞լ եք, որ այդ մարդն ասում էր, որ Հայաստանում կա երեք միլիոն վարչապետ, ու ընդամենը երկու-երեք շաբաթ հետո կառավարության դռները ծեծում էին այդ վարչապետները, ներս չէին թողնում:
Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը 2022-ի հունվարին փուլ առ փուլ Թուրքիայի Կենտրոնական բանկում 1մլրդ եվրո ընդհանուր ծավալով ավանդ է ներդրել: Վերջն փոխանցումն իրականացվել է հունվարի 27-ին: Նշվում է, որ ավանդի վերադարձի ժամկետը սահմանվել է 6 ամիս։
Բայց այդպիսի բան չկա: Եվ եթե տվյալ երկրի կամ ինքնորոշվող մասի բնակչության որոշ տոկոսը, մի հատվածը այլ ազգությունների ներկայացուցիչներ են, դա ի՞նչ է նշանակում, ոչինչ չի՞ նշանակում: Եթե այդպես լիներ, ես կարծում եմ Սոչին, օրինակ, կարող էր ինքնորոշվել, որովհետև Սոչիի բնակչության մի մեծ մասը հայկական է: Նույնը վերաբերում է Գլենդելին, նույնկերպ կարելի է բազմաթիվ այլ օրինակներ բերել: Ինքնորոշվելը, իրավունքն այնպես չէ, որ ես ցանկացա, ինքնորոշվեցի: Այդպես չի կարող լինել:
Հենց պրոբլեմները նաև դրանից էին գալիս: Ո՞նց կարելի է հակամարտող երկրի ղեկավարի բնութագրումը այդպես դրանով սահմանափակել` կառուցողական է: Երբևէ դուք ինձանից լսել եք, որ ես ասեմ, որ Ալիևը կառուցողական է: Կարելի է ասել, որ նա իրատեսական է, կարելի է ասել, եթե շատ ուզում եք` խելացի է, կրթված է և այլն: Բայց ի՞նչ է նշանակում կառուցողական: Որտե՞ղ երևաց կառուցողականությունը: Որտե՞ղ:
Ես ուզում եմ, որպեսզի հստակ լինի: Նախ, չէր կարող լինել փաստաթուղթ, որը ամբողջապես բխեր Հայաստանի շահերից: Հայաստանի շահերից կբխեր, որ այդ ամբողջ անվտանգության գոտու տարածքները, չգիտեմ՝ դեռ մի բան էլ ավելի, Հայաստանինը լինեին: Այսինքն՝ այդպես չի կարելի ձևակերպել: