Բաժիններ՝

Իրաքում ութ մարդ է զոհվել թուրքական բանակի հասցրած հարվածների հետևանքով. RUDAW

Այդ մասին հաղորդել է RUDAW քրդական գործակալությունը՝ վկայակոչելով առողջապահության ներկայացուցիչների:

«Ութ մարդ է սպանվել թուրքական գնդակոծության հետեւանքով, եւս 17-ը վերքեր են ստացել եւ տեղափոխվել Նեյնավայի Քայյարա քաղաքի հիվանդանոց»,-գրում է գործակալությունը:

Նրա տվյալներով՝ լույս փետրվարի 2-ի գիշերը Մահմուրը եւ նրա մերձակայքը Թուրքիայի ուժայինների կողմից, այդ թվում՝ օդուժի կիրառմամբ, գնդակոծվել է վեց անգամ:

Քրդական դեմոկրատական կուսակցության տեղի բաժանմունքի ներկայացուցիչ Աբդալլահ Թահերը գործակալությանը հայտնել է, որ զոհվածների թվում կան զինծառայողներ եւ քաղաքացիական անձինք: Մահմուր քաղաքը, որը վերահսկվում է քրդական «Փեշմերգ»-ի կողմից, գտնվում է քրդական ինքնավարության Էրբիլ մայրաքաղաքից դեպի հարավ:

Ավելի վաղ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ երկրի ռազմաօդային ուժերը քուրդ զինյալների դեմ օդային գործողություն են անցկացրել Իրաքի եւ Սիրիայի հյուսիսում: Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) հետ զինված հակամարտությունը Թուրքիայում սկսվել է 1984 թվականին եւ վերսկսվել 2015 թվականին: Իրաքի հյուսիսում գտնվում են ՔԱԿ-ի ռազակայանները, որոնց դեմ Թուրքիայի զինված ուժերը օդային ու ցամաքային գործողություններ են անցկացնում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս