ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը առաջարկում է Հայաստանի կրթական, գիտական, մշակութային եւ մարզական բոլոր կազմակերպությունների, ինչպես նաեւ պետության եւ համայնքի կողմից հիմնադրված բոլոր իրավաբանական անձանց համար սահմանել պետական դրոշի գործածման պարտականություն:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Պեկին: Սա Ռուսաստանի ղեկավարի առաջին այցն է Չինաստան կորոնավիրուսի համավարակի սկսվելուց ի վեր: Ինչպես լրագրողներին պատմել է նախագահի օգնական Յուրի Ուշակովը, այցի ծրագիրը նախատեսված է մեկ օրվա համար:
«Այդ ճանապարհը չի ծառայելու ՀՀ տնտեսական նպատակներին և շահերին։ Մեզ համար դրա տնտեսական էֆեկտը ցածր է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանն անդրադառնալով Մեղրիի երկաթգծի վերագործարկմանը։
Ուկրաինա կատարած այցի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում է ունեցել ուկրաինացի պաշտոնակից Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Հանդիպումից հետո Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է աջակցել Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ ներառյալ Ղրիմը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ Հաշվեքննիչ պալատի նախագահի իշխանական թեկնածուն ֆինանսների նախկին նախարար Ատոմ Ջանջուղազյանն է: Նա, հիշեցնենք, նախարարի պաշտոնը թողնելուց հետո՝ անցած տարվա ապրիլից, գործազուրկ էր։
168.am-ի տեղեկություններով՝ հրավիրված են ներկա ու նախկին պաշտոնյաներ. միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են գալու ՀՀ-ում ԵՄ դեսպան, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերնախավը գոհ է իր իսկ նախագահի թեկնածու Վահագան Խաչատուրյանին առաջադրելու որոշումից:
Հետպատերազմական շրջանում Ադրբեջանի հայատյաց քաղաքականության զարգացումների մասին ՄԻՊ զեկույցը. ՈւՂԻՂ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմությունը որոշել է նախագահի թեկնածու չառաջադրել: Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո սկսված տեւական քննարկումների արդյունքում հաղթել է ընդդիմության այն թևը, որը միշտ կողմ է ոչինչ չանելուն, որ իրենց իբր չմեղադրեն իշխանության առաջ քաշած օրակարգերը լեգիտիմացնելու համար։
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին հարմար փոխարինող չեն գտնում, եւ դա է պատճառը, որ ուշանում է պաշտոնանկությունը։ Չնայած նախատեսված էր ՏԻՄ ընտրությունները տապալած մարզպետներին պաշտոնանկ անել, եւ առաջիններից մեկը պետք է լիներ Սյունիքի մարզպետը, ում ղեկավարած մարզում միայն Տեղ համայնքում է ՔՊ-ն հաղթել, սակայն Արարատի, Արագածոտնի մարզպետներին տարեսկզբին հրաժեշտ տվեցին, իսկ Պողոսյանը շարունակում է աշխատել։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մեկ տարի առաջ ճաշած դատավորին ուզում են նոր ստեղծվելիք պալատի նախագահ դարձնել:
Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության մասին Շուշիի հռչակագիրը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ի թղթակիցը։
Հունվարի 4-ին Նիգերիայի հյուսիս – արեւելքում 19 մարդ է զոհվել երկու փոխադրամիջոցների մասնակցությամբ ճանապարհա-տրանսպորտային պատահարի հետեւանքով:
Կապանի հատվածում տեղակայված զորամասերից մեկում արձանագրված և մամուլում ակտիվորեն շրջանառվող միջադեպը, որում ներկայացված է զինծառայողին բռնության ենթարկելու, վնասվածքներ հասցնելու մանրամասներ, խորը մտահոգությունների տեղիք է տալիս։
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈւՂԻՂ:
Թուրքիայում 2022 թվականի հունվար ամսին 26 կին է սպանվել, իսկ 28 կին մահացել է կասկածելի պայմաններում։ Տվյալները հրապարակել է Թուրքիայում գործող «Կանանց սպանությունները դադարեցնելու ենք» հարթակը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնի խոսքով՝ պատվաստում ստացած նորզելանդացիները Ավստրալիայից կկարողանան տուն վերադառնալ փետրվարի 27-ից, իսկ մյուս երկրների պատվաստված քաղաքացիները կկարողանան դա անել մարտի 13-ից:
Արգենտինան ստացել է կորոնավիրուսի դեմ 14,6 միլիոն չափաբաժին ռուսաստանյան պատվաստանյութեր, եւս 6,3 միլիոն չափաբաժին արտադրվել է երկրի արտադրական կարողություններով:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը վավերացրել է Բելառուսի Հանրապետության կառավարության հետ կնքված հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագիրը: Օրենքի նախագիծը ընդունվել է Կառավարության փետրվարի 3-ի հերթական նիստում:
Թուրքիայի եւ Հունաստանի սահմանի մոտ ցրտամահ է եղել 12 միգրանտ: Այդ մասին հաղորդել է BBC News-ը:
«Ես եղել եմ եվրոպական գրեթե բոլոր երկրներում, հետևել եմ մեր խորհրդարանական, պետական պաշտոնյաների թե՛ ելույթներին, թե՛ քաղաքականությանը, և այլն, ես Ստրասբուրգի միջանցքներում քայլում էի օբյեկտիվորեն ինքնավստահ, հիմա ո՞ր մեկին ցույց տաք՝ ասեք՝ ինքնավստահ է: Եթե հավաքական հաղթանակ չլինի, բացասական էներգիա է կուտակվելու, և դա մենք դրսևորելու ենք մեկմեկու հանդեպ: Այնպես որ, Մոնթեն ճիշտ էր, այս տգետ մանկլավիկների խունտան՝ սխալ. խաղաղություն պետք է լինի միայն մեր հաղթանակով»:
Ուկրաինան, Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն անվտանգության հարցերը քննարկելու նոր ձևաչափ են գործարկել: Այս մասին փետրվարի 3-ին ասել է Եվրամիությունում Ուկրաինայի ներկայացուցիչ Վսևոլոդ Չենցովը։
ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը պատասխանել է «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին, որոնք վերաբերում են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հնչեցրած հայտարարություններին: Ներկայացնում ենք հարց ու պատասխանն ամբողջությամբ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կիև մեկնելուց առաջ օդանավակայանում խոսել է Թուրքիայի մի շարք օրակարգային թեմաների մասին և պատասխանել լրագրողների հարցերին: Էրդողանը կրկնել է, որ Թուրքիան աջակցում է Ուկրաինային տարածքային ամբողջականության հարցում: Նա հավելել է, որ այս հարցը թուրքական կողմը բարձրաձայնում է բոլոր հարթակներում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքը հայ-թուրքական երկխոսության և դրա իրական օրակարգի, նախապայմանների վերաբերյալ մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել: Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ իշխանությունները սկսելով հայ-թուրքական երկխոսությունը՝ փորձում են տպավորություն թողնել, թե այդ գործընթացն առանց նախապայմանների է սկսվում, թուրքական կողմը պարբերաբար հիշեցնում է Հայաստանին, թե ինչ օրակարգով է բանակցում Հայաստանի հետ:
Թուրքիայի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը սադրանք է առկա աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում, և Անկարայում դա չեն կարող չհասկանալ: «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ Դաշնային խորհրդի պետական ինքնիշխանության պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կլիմովը:
Տարածքային կառավարման և զարգացման նախկին նախարար Սուրեն Պապիկյանը, որն այդ գերատեսչությունում աշխատելու ժամանակ ամեն Կառավարության նիստին գործադիրին էր ներկայացնում մեկից ավելի նախագծեր՝ ինչպես բյուջեում վերաբաշխումներ ու ասֆալտապատման աշխատանքներ կատարելու, այնպես էլ՝ իր ենթակայության տակ գտնվող ոլորտին առնչվող այս կամ այն հարցը կարգավորելու վերաբերյալ, նույն ինտենսիվությամբ աչքի չի ընկնում՝ որպես Պաշտպանության նախարար։
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Կիևում իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ բանակցություններից հետո վերահաստատել է, որ Անկարան պատրաստ է ընդունելու Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների հանդիպումը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ- Նովոստի »-ն:
Սիրիայի դեմոկրատական ուժերի գլխավոր հրամանատար Մազլում Քոբանին (Մազլում Աբդի) «պատերազմի հայտարարում» է որակել Սիրիայի հյուսիսում իրենց ուժերի դեմ Թուրքիայի զինուժի իրականացրած ավիահարձակումը։ Նա այդ մասին գրառում է կատարել Twitter-ի իր էջում։
Հիշեցնենք, որ բանակցություններում ՀՀ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի և Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը տեղի էր ունեցել Մոսկվայում՝ հունվարի 14-ին։