Հունաստանի խորհրդարանը քվեարկել է«Երկրի պաշտպանության ամրապնդման մասին» օրինագծին, որը հավանություն է տալիս Ֆրանսիայից վեց Rafale կործանիչների, երեք Belharra ֆրեգատի, ինչպես նաեւ սուզանավերի համար տորպեդների ձեռքբերմանը:
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունների միջև արդյունավետ համագործակցության արդյունքում կանխվել է Ադրբեջանում ծնված ՀՀ քաղաքացու՝ սխալմամբ վտարումն Ադրբեջանի Հանրապետություն:
«Եթե խոսքի ազատության ոլորտի կարգավորումները, սահմանափակումներն օգտագործվեն կոնկրետ խմբերի կամ կոնկրետ մարդկանց դեմ, ապա մենք դրա դեմ կխոսենք»,- այս մասին այսօր «Մեդիա կենտրոնին» տված հարցազրույցի շրջանակում ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը՝ անդրադառնալով Հայաստանում խոսքի ազատությանը:
ՀՀ-ն մեծ առաջընթաց է գրանցել նույնիսկ դժվարին ժամանակներում. ԵՄ դեսպանը կրկնում է իր գնահատականները
ՀՀ-ԵՄ վիզային երկխոսության համար պետք է համոզել ԵՄ բոլոր 27 անդամ պետություններին. Անդրեա Վիկտորին
Երեկ «Սիլվա Համբարձումյանի կաշառքի գործով» դատախազները կարդացին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի մեղադրական ճառը:
Ընտրել եմ նրանց, քանի որ այն ժամանակ իրենց գաղափարները ինձ հոգեհարազատ էին:
«Սիլվայի գործում» երեկ ընթերցվեց մեղադրականը։ Չկար նախկին էնտուզիազմը, բացարձակ չկար։ Եվ նույնիսկ Շուշին ադրբեջանական համարող սոցիալական խավը չցուցաբերեց խանդավառություն. իմ սրտի դատախազ, իմ սրտի վարչապետ, իմ սրտի դատավոր և այլ ձևակերպումները մնացին անցյալում՝ պետության փլատակների տակ։
ԱԺ նախագահի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ փետրվարի 23-ին, ժամը 12:00-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նիստ։ Օրակարգում «Հայաստան» խմբակցության հեղինակած հայտարարության նախագիծն է՝ Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ»։
Յոթի խմբի (G7) ֆինանսների նախարարությունների եւ կենտրնական բանկերի ղեկավարների հանդիպումը, որը պլանավորված էր փետրվարի 17 – 18-ը, հետաձգվել է մինչեւ մարտի 1-ը:
Ադրբեջանը նախկինում հայտարարել էր մի շարք հայերի և ադրբեջանցիների ձերբակալության մասին, որոնք իբր լրտեսել էին Հայաստանի օգտին։ Հայտնի չէ՝ արդյոք նրանք իսկապե՞ս լրտեսներ էին, թե՞ ոչ։
Շուրջ 27 տարի Պաշտպանության նախարարությունում աշխատած ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, համակարգը լցնում է ՊՆ կամ Ոստիկանության կադրերով:
Իր սեփական կետից սկսելով, Նիկոլին թվում էր, թե Սերժ Սարգսյանի ինադու «լավ» գործ է անում: Նա այդպես էլ չհասկացավ, որ նման ինքնահավան տգիտությամբ, դավադիր հանցանք գործեց ողջ հայ ժողովրդի հանդեպ: Չհասկացավ, որ իր հիմար ամբիցիաների պատճառով, հայ ժողովուրդը ստիպված եղավ զոհել 5000-ից ավելի կյանքեր, հանձնեց հսկայական ռազմավարական տարածքներ, խարխլեց ողջ անվտանգային միջավայրը, ծանր հարվածի տակ դրեց Հայաստանի ներկան ու զարգացման հեռանկարները:
Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է «Բռնազավթված տարածքների մասին» նախագիծը. ՈՒՂԻՂ:
Երեկ ԱՄՆ-ը Նախագահ Բայդենը հայտարարեց, որ «Ժողովրդավարությունը պաշտպանելը թանկ արժե. ԱՄՆ-ն պատրաստ է ցանկացած գին վճարել ազատությունը պաշտպանելու համար»:
Մարմարաշենի մոտ գյուղացիները փակել էին ճանապարհը:
Օրեր առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այն է՝ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը այցելել է Արագածոտնի մարզպետարան, որտեղ վիճաբանություն եւ բախում է տեղի ունեցել նրա եւ մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Հակոբ Ստեփանյանի միջեւ:
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. ՈՒՂԻՂ։
Իջեւանի Աչաջուր համայնքի բնակիչ Սեւադա Ղուկասյանն անցյալ տարի գարնանը էշով Իջեւանից ժամանել էր Երեւան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին էշի վրա թարս նստեցրած քաղաքով մեկ պտտելու համար:
Հրազդանի ոստիկանապետի հրահանգով օրերս Ծաղկաձորից բերման է ենթարկվել քաղաքի երիտասարդներից մեկին պատկանող կվադրացիկլը (վեզդեխոդ)։ 44-օրյա պատերազմի մասնակից Ժիրայր Առաքելյանն ուղիղ մեկ ամիս առաջ է զորացրվել։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ իր ծննդյան օրը, Նատալյա Ռոտենբերգը ստացավ Հայաստանի Հանրապետության անձնագիր:
Մխիթար Զաքարյանը մեզ ասաց, որ ապրիլից իրենց տերմինալը չի գործում՝ մոտ 1 տարի, ՊԵԿ-ը շինծու պատճառաբանությամբ զրկել է ընկերությանը լիցենզիայից։ Սուքիասյա՞նն է տերմինալ կառուցում։ Զաքարյանն ասաց․ «Կոնկրետ չգիտեմ, բայց մաքսակետի հարեւանությամբ շինարարություն գնում է»:
Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահներ Էմանուել Մակրոնը եւ Ջո Բայդենը քննարկել են Ուկրաինայի իրադրությունը, զրույցի ընթացքում Ֆրանսիայի ղեկավարը հանդես է եկել լարվածության թուլացման դիվանագիտական ջանքերի հաշվին Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման համար պայմանների ստեղծման օգտին: Փետրվարի լույս 16-ի գիշերն այդ մասին հաղորդել են Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունում։
Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով ախտահարման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 19 հազար 49-ով: Մահացել է 51 մարդ։ Stopcov.ge. կառավարական կայքի տվյալներով՝ համավարակի սկսվելուց ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է վարակման 1 միլիոն 480 հազար 841 դեպք:
Փետրվարի 15-ին բացված Singapore Airshow – 2022 ավիասալոնին մասնակցում են շուրջ 600 ընկերությունների ներկայացուցիչներ գրեթե 40 երկրներից եւ տարածքներից, ավիասալն, որն անցկացվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ն իրադարձությունների վայրից:
Եվրոպայի արեւելյան մասում առայժմ հակ չկա վերացնելու հակաքովիդային միջոցները: Փետրվարի 15-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխահային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի ղեկավար Հանս Կլյուգեն։
«Տագնապալի իրավիճակում, երբ տարածաշրջանի արեւելյան մասում մեր հանդեպ ծառացավ «օմիկրոնի» հզոր ալիքը՝ «դելտա» տարբերակի լայն շրջանաության ֆոնին, ժամանակը չԷ վերացնելու այն միջոցները, որոնք, ինչպես մենք գիտենք, ապացուցել են իրենց արդյունավետությունը COVID-19-ի տարածման նավզեցման առումով: ԱՀԿ-ն Եվրոպայի տարածաշրջանում արձանագրել Է COVID-19-ի 165 միլիոն դեպք եւ 1,8 միլիոն մահ:
Փետրվարի 14–ին ֆեյսբուքյան ասուլիսով է հանդես եկել արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և մասնավորապես անդրադարձել է Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) հետ կապված հարցերին: Պատասխաններից տպավորություն էր, որ երկրի բարձրագույն ղեկավարությունը կարծես թե վերջնականապես ուզում է քանդել Քրեակատարողական ծառայությունը (ՔԿԾ):
Ուզբեկստանի նախկին նախագահի դստեր՝ Գյուլնարա Քարիմովայի 131 միլիոն դոլարի չափով միջոցները պատրաստ են Շվեյցարիայից հայրենիք վերադարձման ՄԱԿ-ի բազմակողմ տրաստային հիմնադրամի միջոցով: Այդ մասին հաղորդել է Ուզբեկստանի արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը:
«Միջազգային հանրության ուշադրությունը, հնարավոր է՝ կենտրոնանա Ուկրաինայի վրա, և մեր տարածաշրջանում որոշ ուժեր փորձեն ռազմական ճանապարհով խնդիրներ լուծել։ Այս հարցը մենք, բնականաբար, քննարկել ենք մեր բոլոր գործընկերների հետ՝ ինչպես ՌԴ-ի, այնպես էլ՝ արևմտյան։ Մենք հավաստիացում ենք ստացել մեր գործընկերներից, որ մեր տարածաշրջանը շարունակելու է ուշադրության կենտրոնում մնալ»։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին ասել է, որ երկրները չպետք է մտնեն փակուղի։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ վկայակոչելով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությունը։