Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը դիտարկում է ՄԱԿ-ը որպես գլխավոր միջազգային գործընկեր: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
Մեկ այլ հարցի, թե այս առաջարկները Հայաստանում էակապես քաղաքականացվում են՝ իշխանությունն, ընդդիմությունը օգտագործում են այս առաջարկները միմյանց թիրախավորելու համար, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը վերջերս պնդեց, որ 2015-2016թթ․ ռուսական առաջարկներով ԼՂ-ն կորցրել էր տեսական ու պրակտիկ հնարավորությունը չլինել Ադրբեջանի կազմում, ճի՞շտ է արդյոք այս պնդումը, Ուորլիքը պատասխանել է, որ առաջին հերթին պետք է հասկանալ քաղաքական դինամիկան Հայաստանի ու Ադրբեջանի միջև մասնավորապես այդ շրջանում։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծում է, որ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Տրասը պետք է ներողություն խնդրի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հնարավոր ագրեսիայի վերաբերյալ իր հայտարարությունների համար: Այս մասին Զախարովան խոսել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:
«Այդ դատական նիստին ես ներկա եմ եղել: Էդ ամեն ինչը մեր աչքի առաջ է տեղի ունեցել: Եթե այդ «հանցավոր» դեպքն իմ աչքի առաջ տեղի չունենար, ու ես լսեի գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանին, հաստատ նույն տպավորությունը չէի ստանա: Ես ուրիշ բան եմ տեսել, ինքն ուրիշ բանի մասին էր խոսում»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց փաստաբան, նշված գործով Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզի Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի կայացրած դատական ակտին ու դրա հետևանքով վերջինիս նկատմամբ սանձազերծված քրեական հետապնդմանն ու կալանավորմանը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ իրադրության քաղաքական կարգավորման համար դեռ ժամանակ կա: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ու այդպես մինչև այսօր: Այնպես որ, բարգավաճող երկիր կառուցելու իմ առաջին տեսլականը ամուր գերատեսչություններ և կայացած ինստիտուտներ ունենալն է, արհեստավարժ մասնագետների պատրաստումը, ինչպես նաև տեղեկատվության, գիտելիքի և տեղեկատվական տեխնոլոգիաների դերի մեծացումը հասարակական կյանքում:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն:
Արքայազն Էնդրյուն, որը Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու որդիներից մեկն է, մեղադրվում է անչափահասի բռնաբարելու մեջ եւ 12 միլիոն ֆունտ ստեռլինգ (ավելի քան 16 միլիոն դոլար) կվճարի թագուհու ճնշմամբ արտադատարանային համաձայնության շրջանակներում: Այդ մասին հաղորդել է Mirror թերթը՝ վկայակոչելով թագավորական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրների:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Միավորված ազգերի կազմակերպության կարևոր գործընկերն է: Ինչպես փոխանցում է Այս մասին փետրվարի 16-ին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:
«Դա Արցախից հրաժարվելու վարքագիծ է. կարծում եք՝ պատահակա՞ն էր, որ Հայաստանում չնշվեց բանակի օրը։ Այս իշխանությունը սեփական իշխանությունը պահելու համար կարող է ոտնատակ տալ ազգային ու պետական շահը, իսկ իրենց խոստացած խաղաղության դարաշրջանը Արցախի և հայ ժողովրդի շահերի ուրացում է ու Հայաստանի քաղաքական ապագայի մթագնում»,- նկատեց Գալստյանը։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցներ է անցկացրել Ռուսաստանի և Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հետ: Հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը:
Ենթադրաբար Գագիկ Ջհանգիրյանը կփորձի ցուցումներ տալ այն մասին, թե ինչ անել ժողովի գումարումը վիժեցնելու համար, որպեսզի այն չկայանա: Ըստ ամենայնի ԲԴԽ-ի համար բոլորովին ձեռնտու չէ, որ այն կայանա:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Գազի մարտյան ֆյուչերսների գները Եվրոպայում 1000 խմ-ի դիմաց 1000 դոլարի փոխարեն, փետրվարի 15-ին իջել են՝ հասնելով գրեթե 800 դոլարի։ Րոպեներ առաջ այն իջել է 17%-ով, իսկ այժմ իջնում են ավելի քան 13%-ով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն վկայակոչելով՝ Լոնդոնի ICE բորսայի տվյալները։
«Մեր գործընկերների հետ սերտ համագործակցության շրջանակում նախագահ Բայդենն այսօր պաշտպանված կապի գծով խոսի Գերմանիայի կանցլեր Շոլցի հետ»,- հայտնել է նա:
Ակնհայտ թվացող այս ընտրությունը չափազանց դժվար է Նիկոլ Փաշինյանի համար՝ հաշվի առնելով քաղաքական հակառակորդների ու Հայաստանի շահերի նկատմամբ նրա ատելությունը և «խաղաղության դարաշրջանի» շուրջ մտասևեռումը։
Մեծ յոթնյակի (G7) երկրների առաջնորդները քննարկում են փետրվարի 24-ին Ուկրաինայի շուրջ առցանց քննարկումներ իրականացնելու հնարավորությունը: Այս մասին Kyodo լրատվական գործակալությանը հայտնել է անանուն աղբյուրը:
Ադրբեջանական իշխանությունները շարունակում են Արցախի օկուպացված տարածքներում գտնվող հայկական մշակութային հուշարձանների, հայկական եկեղեցիների ոչնչացման գործընթացը՝ բացահայտ ստելով, թե եկեղեցիների հայատառ գրություններն ու հայկական հետքերը կեղծ են: Ադրբեջանի կառավարության կարծիքով` «հայերը հետքեր են թողել ադրբեջանական հուշարձանների վրա, որոնք պետք է մաքրվեն», ու նույնիսկ պետական մակարդակով աշխատանքային խումբ են ստեղծել, որը, փաստորեն, կզբաղվի պատմությունը կեղծելով:
Հորդառատ անձրեւների պատճառով 23 մարդ է զոհվել Ռիո դե Ժանեյրոյի նահանգի Պետրոպոլիս քաղաքում: Այդ մասին հաղորդել է G1 նորությունների պորտալը։
Նա ընդգծել է, որ նախարարները ծրագրում են քննարկվել երկկողմ համագործակցության հեռանկարները քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին և ռազմական կցորդ, փոխգնդապետ Ֆրեդերիկ Կամպոսին (նստավայրը` ք. Թբիլիսի):
Աշխարհի ցանկացած երկրի, անկախ համակարգից՝ ժողովրդավարական թե բռնապետական, իշխանության թիվ մեկ խնդիրը պետք է լինի պետական, նույնն է թե՝ ազգային անվտանգության ապահովումը։ Այս գիտակցության կրողները պետք է լինեն ոչ միայն պետական պաշտոնյաները, այլև քաղաքական, հասարակական գործիչները։ Բայց արդյո՞ք այդպես է Հայաստանում։
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը փետրվարի 15-ին այցելել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասեր և մարտական հենակետեր:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 18-ին Մոսկվայում բանակցություններ կվարի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:
168.am-ի հետ զրույցում իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, անդրադառնալով ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի ձևակերպմանը, նկատեց. «Նախ՝ վեթինգի մասին օրենք մենք չունենք, ուստի վեթինգի մասին մենք չենք էլ կարող խոսել: Ոչ ոք իրավունք չունի նշելու, որ ինչ-որ վեթինգ է իրականացվել, երբ օրենք չկա»:
Արցախի դեմ տարվող բոլոր ծրագրերը հայոց պետականության ամրությունը սասանելու միտում ունեն: Վստահ ենք, որ Արցախի ժողովուրդը հավատարիմ կմնա անցած տասնամյակների որդեգրած սկզբունքներին և արժանապատվորեն կհակազդի հակառակորդի կողմից նախաձեռնած սադրանքներին ու ահաբեկչական գործողություններին:
Ստրասբուրգում շարունակվող Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) լիագումար նիստում քննարկվել է երկու առանձին զեկույց Եվրոպական Միության (ԵՄ) ընդհանուր արտաքին, անվտանգության և պաշտպանության քաղաքականության թեմայով։ Անդրադարձ է եղել նաև Թուրքիային։
Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՄԱԿ-ի անդամ դառնալով, որևէ պետություն չի ստանձնում ՄԱԿ-ի անդամ այլ պետությունների նկատմամբ երբևէ տարածքային ամբողջականության հետ կապված, պետական սահմանները ճշգրտելուն ուղղված հարցեր չբարձրացնելու պարտավորություն:
Նիկոլ Փաշինյանը փետրվարի 16-ին որոշում է ստորագրել, որով իր խորհրդական Ռոբերտ Ղուկասյանին փետրվարի 16-ից մինչև ապրիլի 16-ը ներառյալ գործուղել է Սյունիքի մարզ: