Ղազախստանի խորհրդարանի սենատի (վերին պալատի) պատգամավորները փետրվարի 17-ին կայացած լիագումար նիստում հավանություն են տվել հանրապետության եւ Ռուսաստանի միջեւ ռազմական համագործակցության պայմանագրի վավերացման մասին օրինագծին:
Մարտակերտի բնակիչները փակել են Ադրբեջանի ռազմական շարասյան ճանապարհը:
«Բայց ակնհայտ է՝ ոչ ՌԴ-ն, ոչ ԱՄՆ-ը, ոչ ՆԱՏՕ-ն այդ ֆունդամենտալ հարցերում զիջումների չեն ուզում գնալ: Եվ եթե նույնիսկ որոշակի դեէսկալացիայի սահմանի վրա տեղի ունենա, ապա լարվածությունը, այնուամենայնիվ, մնալու է և իր դրսևորումներն է ստանալու այլ ուղղություններով»,- նշեց Քոչարյանը:
Թուրքիան դադարելու է մեզ տեսնել իր ծրագրերի խոչընդոտ միայն մեկ պարագայում՝ եթե ունենա տոտալ ազդեցություն մեր քաղաքական գործընթացների վրա:
Արցախի ավելի քան երեք տասնյակ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որում դատապարտել են Արցախի Հանրապետության նախագահի դեմ ուղղված Ադրբեջանի դատախազության՝ վերջերս արված հայտարարությունն՝ ընդգծելով, որ Ադրբեջանի ահաբեկչությունն առաջին հերթին ուղղված է Արցախի պետականության և քաղաքացու դեմ:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կապիտուլյացիայի սիմվոլն ասում է՝ «Հյուսիս-հարավ» նախագիծը վերաձևակերպել ենք «Հյուսիս-հարավ-արևելք-արևմուտք» նախագծով։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հանդիպել է Թուրքիայում հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին: Այս մասին հաղորդագրություն է հրապարակվել Թուրքիայի ՆԳՆ-ի թվիթթերյան միկրոբլոգում։
Քիչ առաջ Եվրոպական խորհրդարանն ընդունեց «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության» 2021 թվականի զեկույցը, որում կան Արցախյան հակամարտությանը վերաբերող դրույթներ:
Ես Ստամբուլյան փաստաթուղթը ստորագրողն եմ եղել. այդ մարդը ստում է հերթական անգամ. Ռոբերտ Քոչարյան
Ադրբեջանը ձայնագրությունը դնելու է, ասի՝ ձեր ղեկավարը կասկածի տակ է դրել Արցախի հայկականությունը. Ռոբերտ Քոչարյան
Արտագաղթ. Երկրից գնացել ու չի վերադարձել 73.500 մարդ
Կառավարությունը Լճաշենի հողերը տվեց ներդրումային ծրագրի խոստման դիմաց
«Միշտ չի, որ պետության ղեկավարը պետք է ասի այն, ինչ մտածում է։ Ինձ համար, սակայն, անհասկանալի է այն բուռն արձագանքը, որը տեղի ունեցավ ՀՀ-ում Լուկաշենկոյի հայտարարության առնչությամբ։ Այն, ինչ ասում էր Լուկաշենկոն, ուղղակի հնարավոր չէ համեմատել այն ամենի հետ, ինչ ասում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որին զրո արձագանք է եղել»,- շարունակել է Քոչարյանը:
Իսրայելը «երկիր-երկիր» դասի հրթիռներով գրոհել է Դամասկոսից հարավ գտնվող օբյեկտների վրա: Այս մասին հայտարարել է սիրիական բանակի հրամանատարությունը:
Կառավարության անդամների ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Մինչ այսօր չկա պատասխան, թե ինչու էր պատերազմի սկզբի 2 շաբաթում Իրանի օդը փակ. Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիտարկմամբ՝ այսօր միայն ՌԴ-ի հետ հարաբերությունն այն գործոնն է, երաշխիքն անվտանգության ոլորտում, որը գործում է ՀՀ տարածքում:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրած ասուլիսի ժամանակ ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ ՌԴ-ից բացի՝ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները Թուրքիայի և Ադրբեջանի հետ ունեն շատ ջերմ և ծավալուն հարաբերություններ բոլոր ոլորտներում՝ տնտեսական ծավալներ, միջպետական շփումներ, միջպետական պայմանագրային բազա և այլն: Ավելին, Թուրքիայի և Ադրբեջանի հետ նաև մաս են կազմում մեկ այլ կազմակերպության՝ թյուրքախոս մասը այդ պետությունների:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այն կարծիքին է, որ բանակն այսօր ի վիճակի չէ ինքնուրույն պաշտպանել ՀՀ սահմանները և անվտանգությունը:
Փաշինյանը նախորդ իշխանության կողմից սկսված Հյուսիս-հարավ ճանապարհը համարում ամենամեծ ներդրումային ծրագիրը՝ ՀՀ պատմության մեջ։
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ:
Առանց փողոցի այս իշխանությունը չի գնա․ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
ԱԱԾ-ի ձերբակալած 19 զինծառայողները, ինչպես հայտնի է, մեղադրվում են գումարի դիմաց օտարերկրյա հատուկ ծառայություններին գաղտնի համարվող տեղեկություններ հայտնելու մեջ։
«Արցախի Հանրապետության նախագահի դեմ ուղղված Ադրբեջանի դատախազության՝ վերջերս արված հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան Արցախի ժողովրդի ու նրա պետականության դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սպառնալիքի և հայատյացության հերթական դրսևորում:
Չէ, ուղղակի որոշակի ֆեյսբուքյան գրառումների հիման վրա է եղել, որ միշտ գրել են՝ Ծատուրյանը, Անահիտը (խոսքը Տիգրան Ծատուրյանի եւ Անահիտ Խեչոյանի մասին է, որոնք պարբերաբար Ֆեյսբուքում ինչ-որ գրառումներ են կատարում քաղաքապետարանի դեմ՝ խմբ․), մի քանի բան որ գրել էին, էդ մասով է, էլի, հիմնականում եղել։ Ուղղակի հիմա չեմ ուզում ինչ-որ բան ասել, քանի որ էս պահի դրությամբ ոչ մի վարույթ չկա։
Արցախի գործընկերոջս՝ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ, փետրվարի 14-16-ը փաստեր են հավաքագրել 44-օրյա պատերազմից հետո Արցախի Հանրապետության Թաղավարդ, Կարմիր շուկա, Աղավնո, Խրամորթ և մի շարք այլ համայնքներում մարդկանց իրավունքների վերաբերյալ։
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը եւ նրա պաշտոնակիցները Ֆրանսիայից, Գերմանիայից եւ Մեծ Բրիտանիայից փետրվարի 16-ին Բրյուսելում կայացած հանդիպմանը քննարկել են Ռուսաստանի հետ դիվանագիտական փոխգործակցությունը եւ լարվածության նվազեցման անհարաժեշտությունն Ուկրաինայի շուրջ իրադրությունում: Այդ մասին ասված է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբիի տարածած հայտարարության մեջ։
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում փետրվարի 16-ի առավոտվա դրությամբ կազմել է 415 միլիոն 508 հազար 498: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մտադիր է հանդես գալ Կոնգրեսում՝ խնդրելով հավանություն տալ լրացուցիչ 30 միլիարդ դոլարի հատկացմանը երկրում կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու նպատակով: Այդ մասին հաղորդել է Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրների:
Պերուում, գերեզմանատանը, որը գտնվում է Լիմայից ոչ հեռու գտնվող Կախամարկիլյա հին քաղաքում, հնագետները հայտնաբերել են մումիա դարձրած վեց երեխաների: Այդ մասին հաղորդել է CBC News-ը: