Երբ խոսում էինք, որ Նախագահ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է՝ դատախազները լուրջ դեմքով պնդում էին, որ չկա նման բան, սա պարզապես քրեական գործ է։ Լու՞րջ: Ձեր, հենց Ձեր՝ քաղաքական պատվերներ կատարող Դատախազներ՝ հող հանձնող վարչապետը սպառիչ պատասխանեց, որ Դուք «խնդրանքներով» ինչ ասել է՝ արել եք։
Քաղաքացիները փակել են Մաշտոցի պողոտան. ՈՒՂԻՂ
Արցախյան երկրորդ պատերազմը դարձավ ջրբաժան Հայաստանի երրորդ հանրապետության համար։ 1991թ․-ին անկախությունը հաջորդեց արցախյան շարժմանը, պետությունը կազմավորվեց պատերազմին զուգահեռ, իսկ 1994թ.-ի մայիսից մինչ օրս պետությունը պայքարում էր 1988թ.-ի նպատակներին հասնելու համար: Սակայն 44-օրյա պատերազմի արդյունքները փոխեցին այն իրականությունը, որի հիման վրա գործում էր Հայաստանը մինչև պատերազմը։ Այսուհետ Հայաստանի արտաքին և անվտանգային քաղաքականությունը գործելու է տրամագծորեն այլ միջավայրում, ուստի այսօր անհրաժեշտություն կա վերանայել արտաքին քաղաքականության առանցքային դրույթները:
«Պահանջում եմ, որպեսզի մարդիկ, որ հավաքվեցին այս հրապարակում և այս պատուհասը բերեցին մեր գլխին, հիմա նույն ձև դուրս գան և հայրենիքը վաճառած, հայրենիքը դավաճանած մարդկանց տանեն և դատեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը, որն այսօր կառավարության շենքի դիմաց հացադուլ հայտարարեց:
Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 28-ին «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում ասել էր, որ երկրաժամկետ ծրագրերում սահմանները բացելու հնարավորություններ է տեսնում:
Կ. Օրբելյանը դիմում է աշխարհի առաջնորդներին` փրկելու հայ ռազմագերիների կյանքը:
ՀՀ Սահմանադրությամբ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը։ Այդ թվում անկախությունը գործադիրից։
Այսօր հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստանի Դաշնություն չեղարկվել է, քանի որ նրան չի հաջողվել բարձր մակարդակի հանդիպում ստանալ ՌԴ ղեկավարությունից: Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպելու ՀՀ բոլոր ջանքերը ձախողվել են: ՀՀ վարչապետի արարողակարգի ղեկավարը հետ է կանչվել Երևան:
«Երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, և Արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը իրեն պետք է հանձներ բանակցային գործընթացի ողջ փաթեթը, հանդիպումը տևել է 10 րոպե, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ «Դուք ինձ ոչինչ նոր չասացիք»։ Այսինքն՝ ՌԴ նախագահն ավելի շատ է տիրապետում բանակցային գործընթացին, քան Նիկոլ Փաշինյանը, որն ուղղակիորեն տեղյակ չէ բանակցային գործընթացից»,- շեշտեց Նաիրա Զոհրաբյանը։
Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցելու համար Թուրքիայի և Ադրբեջանի Հանրապետությունների ռազմաքաղաքական պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից ահաբեկչական խմբավորումներին ֆինանսավորելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:
«Եթե քննարկումը վերաբերելու էր դատական իշխանության առողջացմանը… Չգիտեմ.. .Ընդ որում, ինչպես հասկացա, միայն ԲԴԽ անդամները չեն ներկա եղել, այլ նաև դատարանների նախագահները, սակայն գիտեմ, որ, օրինակ, Վարչական դատարանի նախագահը հրավիրված չի եղել: Չեմ կարող ասել՝ Վճռաբեկ դատարանի Պալատի նախագահները հրավիրված եղե՞լ են, թե՞ ոչ: Միգուցե էլի չգնացողներ կան, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել գնալ: Դրա համար չեմ հասկանում՝ ինչո՞ւ է իմ անվան շուրջ պտտվում խոսակցությունը, թե միայն ես չեմ գնացել: Ընդ որում, ինձ այդ հանդիպման մասին ասել են հանդիպումից երկու ժամ առաջ: Ես էլ՝ մեկուսացած: Բացի դրանից, տեսքս էլ այնպիսին չէր, որ գնայի այդ հանդիպմանը»,- ասաց Վազգեն Ռշտունին։
Արդեն բացահայտ է, որ կան մարդիկ, որոնք նայում են, բայց չեն տեսնում, լսում են, բայց չեն ընկալում, կարդում են, բայց չեն հասկանում, կամ չեն ցանկանում տեսնել, ընկալել եւ հասկանալ ակնհայտը` չեն ընդունում իրողությունները: Մեկ այլ շերտ էլ կա` ամեն ինչ շատ լավ տեսնում են, ընկալում են, հասկանում են, բայց չեն հավատում, կամ չեն ցանկանում հավատալ իրենց տեսածին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ իրավապահ համակարգի ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ:
Նիկոլ Փաշինյանն, ինչպես արդեն հայտնի է, իր մոտ է կանչել դատարանների նախագահներին, դատական համակարգի ներկայացուցիչներին, սակայն մի շարք դատավորներ հրաժարվել են մասնակցել նրա հետ հանդիպմանը՝ հայտարարելով, որ իրենց պատվից ցածր է մի սեղանի շուրջ նստել «Արցախը հանձնած դավաճանի հետ», ով իշխանության գալուց հետո ոտնձգություններ արեց դատական համակարգի դեմ, իսկ դատավորների մասին թույլ էր տվել «վնգստացողներ» արտահայտությունը։
Մոլդովայում ընտրված նախագահ Մայա Սանդուն նոյեմբերի 30-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Սոցիալիստների կուսակցությունը բարձրացնում է երկրի պետական մարմինների աշխատանքում ռուսաց լեզվի օգտագործման հարցն այն բանի համար, որպեսզի բաժանի հասարակությունը:
Տելեգրամյան Մեդիապորտ ալիքը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի ՌԴ այցը չեղարկվել է, քանի որ ՀՀ վարչապետին չի հաջողվել բարձր մակարդակի հանդիպում ստանալ ՌԴ ղեկավարությունից: Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպելու ՀՀ բոլոր ջանքերը ձախողվել են:
Տելեգրամյան մեդիապորտ ալիքը գրում է․ «Մի շարք դատավորներ հրաժարվել են մասնակցել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը՝ հայտարարելով, որ իրենց պատվից ցածր է մի սեղանի շուրջ նստել «Արցախը հանձնած դավաճանի հետ»։
Ովքեր են ծեծի ենթարկել Ռեֆորմիստների կուսակցության անդամներին ու ակտիվիստներին
Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը մանրամասներ ներկայացրեց «Ճանապարհորդություն առանց Covid-19–ի» նախաձեռնության վերաբերյալ:
Առայսօր դրա անվտանգություն ամբողջովին ապավովված չէ, իսկ մեկ օր հետո, երբ քաշաթաղի շրջանը (Լաչին) ամբողջությամբ հանձնվի Ադրբեջանին, ապա դրա վտանգավորության աստիճանն առավել մեծ կլինի։
Նոյեմբերի 15-25, 2020 ժամանակահատւածում, գրեթէ ամէն օր, տանս հեռուստացոյցին առաջ նստած, հետեւում էի «պարտեալ» բանակի տեղափոխութիւններին եւ Ղարաբաղի բնիկ ժողովրդի հայրենազրկման ընթացքին։ Բեկեալ սրտով, ալեկոծ ու ալեխռով դիտում եմ քաջասիրտ ու սքանչելի Արցախցուն, ով աչքերի մէջ դառն արցունք, պարտադրաբար թողնում է իր տունն ու տեղը, այգին ու պարտէզը ու այն ամէն ինչը, որ անցեալ հազարաւոր տարիներին իր ճակատի քրտինքով էր կառուցել եւ «վերահայացրել»։
Հայկ Բալանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լևոն Զուրաբյանը ժամանակին անդրադարձել է այս իրավիճակին, ընդգծելով որ առանց պաշտոնական լիազորությունների Մոսկվա բանագնաց ուղարկելը անիմաստ է: Իրոք, առաջին հարցը յուրաքանչյուր բանակցությունների ժամանակ բանակցողների լիազրությունների շրջանակն է, որ հետագայում ջանք ու ժամանակ թափելուց հետո Փաշինյանը «կրուտիտ» չանի, բա իրենք լիազորություն չունեին նման բաներ պայամանավորվել, հետևաբար այդ ձեր բանակցածը […]
Մի խումբ մտավորականներ այսօր երթով շարժվեցին դեպի Ֆրանսիայի դեսպանատուն և նամակ հանձնեցին անհայտ կորած և գերության մեջ հայտնված հայ զինծառայողների խնդրի հետ կապված։
Քիչ առաջ Ռեֆորմիստների կուսակցության անդամները և ակտիվիստները հարձակման են ենթարկվել Կիևյան 4/3 հասցեում անցկացվող իմքայլական պատգամավոր Կորյուն Մկրտչյանի հրաժարականը պահանջող խաղաղ ակցիայի ժամանակ: Ակտիվիստները ստացել են մարմնական վնասվածքներ և դադարեցրել են ակցիան. այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է կուսակցության նախագահ Վահան Բաբայանը՝ ասելով, որ դիմում է իրավապահ մարմիններին՝ հարձակում գործած անձանց հրատապ կարգով հայտնաբերելու և օրենքով սահմանված կարգով խստագույն պատժի ենթարկելու պահանջով:
NEWS.am–ի տրամադրության տակ է հայտնվել մի ուշագրավ փաստաթղթի նախագիծ, որը հեղինակել և նոյեմբերի 20–ին ԵՊՀ գիտխորհրդի անդամներին է ուղարկել ԵՊՀ Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, այսօր արդեն ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնող Վահրամ Դումանյանը։ Պարզվում է՝ նախարար նշանակվելուց երեք օր առաջ Դումանյանը վարչապետի և կառավարության հրաժարականի պահանջով ԵՊՀ գիտխորհրդի հայտարարության այլընտրանքային տեքստ է պատրաստել, որում անդրադարձ է կատարել նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրի հետևանքով հասարակության շրջանում առաջացած խորը ճգնաժամին, խիստ լարված մթնոլորտին, օրըստօրե խորացող անջրպետներին։
Տելեգրամյան Մեդիապորտ ալիքը գրում է․ «Նիկոլ Փաշինյանն իր մոտ է կանչել դատարանների նախագահներին. Պատճառն այն է, որ դատավորները սկսել են վախենալ սպասվող պատասխանատվությունից և մասայաբար հրաժարվում են կատարել իշխանությունից ստացվող քաղաքական պատվերները:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ հոկտեմբերի 11-ին՝ ԱԺ խորհրդի նիստի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը պարտվում է, և լուծումն այն է, որ լինի կարճ հրադադար, այնուհետև կրկին շարունակել պատերազմը։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ադրբեջանական կողմում գտնվող ռազմագերիների, պատանդների վերադարձի հարցով դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տեր-Պետրոսյանի խոսնակի տեքստին նման շոկային արձագանք տալը սխալ է։ Նախընտրական ժամանակահատվածներում Լևոնը երբեք էլ աչքի չի ընկել պոլիտկոռեկտությամբ։
Վաղը իշխանությունը փոխվելու է, և մեղադրայլի աթոռին հայտնվածներից շատերը մանրամասն պատմելու են Նիկոլի խնդրանքների մեխանիզմների մասին։ Իսկ մինչ այդ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը ՀՔԾ-ի, ԱԱԾ-ի տիրույթում է, որը ոչ մի դեպքում չպետք է անուշադրության մատնվի, դրան պետք է իրավական գնահատակն տրվի։ Այսօր իրավապահ համակարգից պահանջվում է չկատարել անօրինական հրահանգները, չդառնալ նոր «խնդրանքների» հանցակից։