
Ի՞նչ նպատակով եք արագ քայլերով մտնում ՀՀ կառավարության շենք

Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՀ Սահմանադրությամբ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը։ Այդ թվում անկախությունը գործադիրից։
Հիմա հարց ԲԴԽ անդամներին՝ ի՞նչ նպատակով եք արագ քայլերով մտնում ՀՀ կառավարության շենք և հանդիպում ՀՀ գործադիր իշխանության ղեկավարի հետ։
Հարց դատարանների նախագահներին, վաղն ինչպե՞ս պետք է վստահենք ձեր կայացրած որոշումներին։
Սա ոչ այլ ինչ է, քան գործադիր իշխանության կողմից արդարադատության նկատմամբ միջամտության փորձ:
Այս հանդիպման բոլոր մասնակիցները պարտավոր են հանրությանը համոզիչ բացատրություն տալ քննարկված հարցերի և արդյունքների մասին»։