Բաժիններ՝

Սանդուն խիստ քննադատել է Մոլդովայում ռուսաց լեզվի կարգավիճակի մասին օրինագիծը

Մոլդովայում ընտրված նախագահ Մայա Սանդուն նոյեմբերի 30-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Սոցիալիստների կուսակցությունը բարձրացնում է երկրի պետական մարմինների աշխատանքում ռուսաց լեզվի օգտագործման հարցն այն բանի համար, որպեսզի բաժանի հասարակությունը:

Ավելի վաղ Սոցիալիստների կուսակցությունը խորհրդարանում գրանցել էր մի օրինագիծ, որ պետական կառույցները պարտավոր են լինելու երկրի քաղաքացիների հետ հաղորդակցվել այդ թվում նաեւ ռուսաց լեզվով: «Չեմ տեսել այդ նախագիծը, բայց գիտեմ, թե ինչու են սոցիալիստները դա արել հատկապես հիմա. նրանք վախեցել են այն բանից, որ երկրի բնակիչները միավորվել են, որպեսզի պայքարեն կոռուպցիայի դեմ եւ կարգի բերեն երկիրը: Այդ նախագծով ցանկանում են բաժանել հասարակությանը, եւ մարդկանց բարձրացնել բարիկադների վրա»,-հայտարարել է Սանդուն: Մոլդովայի Սահմանադրական դատարանը 2018 թվականի հունիսի 4-ին հնացած է ճանաչել լեզուների գործածման մասին օրենքը, որը հաստատվել էր դեռ ԽՍՀՄ-ի ժամանակներում:

Այդ փաստաթուղթն ասում է, որ Մոլդովայի տարածքում ռուսաց լեզուն ազգամիջյան հաղորդակցության միջոց է: Մոլդովայում նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլը: Մոլդովայի քաղաքացիները պետության ղեկավար են ընտրել առաջիկա չորս տարվա համար: Երկրորդ փուլի հավակնորդներն են եղել երկրի նախկին վարչապետ Մայա Սանդուն եւ երկրորդ ժամկետով իր թեկնածությունն առաջադրած նախագահ Դոդոնը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Սանդուն նախագահի ընտրություններում հաղթանակ է տարել ձայների 57,75 տոկոսով, Դոդոնի օգտին քվեարկել է ընտրողների 42,25 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս