«Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհի անվտանգության խնդիրն այն չբանակցված հարցերից է, որը հրատապ լուծումներ է ենթադրում»

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհի անվտանգության խնդիրն այն չբանակցված հարցերից է, որը հրատապ լուծումներ է ենթադրում։
Առայսօր դրա անվտանգություն ամբողջովին ապավովված չէ, իսկ մեկ օր հետո, երբ քաշաթաղի շրջանը (Լաչին) ամբողջությամբ հանձնվի Ադրբեջանին, ապա դրա վտանգավորության աստիճանն առավել մեծ կլինի։

Այս օրերին, այդ ճանապարհին, ադրբեջանցիները տարբեր բնույթի սադրանքների են գնում, որովհետև նույն ճանապարհով՝ Լիսագոր-Շուշի հատվածում կարող ես հանդիպել ինչպես ԱԶԵ համարներով մեքենաների, այնպես էլ՝ մայրուղով ձիով կամ ոտքով ճեմող ադրբեջանցիների։

Վերջիններս տարբեր շարժումներով ոչ միայն սպառնում են մայրուղով անցնող մեր հայրենակիցների, այլ հնարավոր բոլոր միջոցներով տեխնիկական խնդիրներ առաջացնում։

Սա լուրջ խնդիր է, որ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողը ժամանակին չի բանակցել և այսօր էլ, այս թեմայի հետ կապված լուրջ քննարկումներ չկան։
Քաշաթաղի ամբողջական հանձնումը էականորեն մեծացնելու է այս խնդիրը, հատկապես որ ճանապարհի տարբեր հատվածներում գտնվող համայնքների ճակատագիրը անորոշ է»։

Տեսանյութեր

Լրահոս