«Իր իշխանության պահելու բնազդները ազգային խնդիրների լուծումից ավելի ուժեղ դուրս եկան․ Այդ իսկ պատճառով լիազորություններ չտվեց, դե բա տուրիստի կարգավիճակով գնացեք՝ իմանալով, որ ռուսները ժամավաճառությամբ չեն զբաղվելու»
Հայկ Բալանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լևոն Զուրաբյանը ժամանակին անդրադարձել է այս իրավիճակին, ընդգծելով որ առանց պաշտոնական լիազորությունների Մոսկվա բանագնաց ուղարկելը անիմաստ է:
Իրոք, առաջին հարցը յուրաքանչյուր բանակցությունների ժամանակ բանակցողների լիազրությունների շրջանակն է, որ հետագայում ջանք ու ժամանակ թափելուց հետո Փաշինյանը «կրուտիտ» չանի, բա իրենք լիազորություն չունեին նման բաներ պայամանավորվել, հետևաբար այդ ձեր բանակցածը ես չեմ ընդունում:
Բայց այս հարցում մի ուշագրավ կետ էլ կար:
Եթե բանակցությունները վարեին Լևոն Տեր-Պետրոսյանը ու Ռոբերտ Քոչարյանը, դա իսկապես փրկություն կլիներ Փաշինյանի համար:
Որովհետև կարար ասեր, թե երկու Նախագահ բանակցել-պայմանավորվել են, ես մեղք չունեմ, փաստի առաջ են կանգնացրել, ստիպված կատարում եմ:
Ամբողջ պատասխանատվությունը կմնար առաջին ու երկրորդ Նախագահների վրա:
Բայց այդ շանսը չօգտագործվեծ ևս:
Ինչո՞ւ:
Որովեհտև ԼՏՊ ու ՌՔ միասին աշխատելու մեջ, միասին Մոսկվայում գտվելու մեջ Փաշինյանը իշխանության համար վտանգ տեսավ: Բա որ ազգային համաձայնությա՞ն գային իր դեմ, ինչպես նաև ըստ օդում կախված լուրերի պահանջում էին ռուսները:
Ո՞ւր մնաց այդ երկու իր ամենաատելի թշնամիներին դեռ պաշտոնական կարգավիճակ տա:
Իր իշխանության պահելու բնազդները ազգային խնդիրների լուծումից ավելի ուժեղ դուրս եկան:
Այդ իսկ պատճառով լիազորություններ չտվեց, դե բա տուրիստի կարգավիճակով գնացեք՝ իմանալով, որ ռուսները ժամավաճառությամբ չեն զբաղվելու:
Սա գրում եմ ոչ թե Փաշինյանի համար, այլ իմ լավ ընկերների, մեծ ախպերների, այլ մարդկանց համար, որոնք դեռ իրավիճակը ամբողջությամբ չեն ընկալել: Բայց ժամանակի հարց է, ամեն ինչ կպարզաջրվի։
ՈՒՊԴ
Հարգելի ժողովուրդ, մի եղեք Նիկոլ:
Լիազորություն տալը նշանակում է. կարաք բանակցեք Ֆիզուլու մասին, Հադրութի մասին ոչ, կարաք ստորագրեք այսինչ բաները, սրանց համար ինձ պիտի զանգեք, այս շրջանակում լրիվ ազատ եք, այս հարցերում սրանք զիջումների սահմաններն են, ու և այլն:
Էս էլ բարաթը, որ ներկայացնում եք Հայաստանի Հանրապետությունը, ոչ թե անձամբ ձեզ: Էս էլ ստորագրեք չհայտնելու թուղթը, սա էլ գաղտնի տեղեկությունները մեր ու իրենց բանակի մասին:
Ես էլ կհաստատեմ, որ լիազորված եք իմ ու ՀՀ անունից հանդես գալ, տալ հայտարարություններ, ներկայացնել ու ստանալ գաղտնի փաստաթղթեր և կատարել սույն լիազորությունից բխող այլ գործողություններ»: