Մտավորականները գերիների խնդրով նամակ հանձնեցին Ֆրանսիայի դեսպանատանը

Մի խումբ մտավորականներ այսօր երթով շարժվեցին դեպի Ֆրանսիայի դեսպանատուն և նամակ հանձնեցին անհայտ կորած և գերության մեջ հայտնված հայ զինծառայողների խնդրի հետ կապված։

ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանը հավաքվածներին տեղեկացրեց, որ  նամակը հանձնել են դեսպանատան ներկայացուցչին, որը խոստացել է այսօր նամակը հանձնել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին։

«Մենք խնդրեցինք, որ ակնկալում ենք պատասխան՝ նամակին ընթացք տալու համար։ Այսօրվա մեր անելիքը սա էր, շնորհակալ ենք բոլորից։ Մենք ունենք նաև Մինսկի խմբի երրորդ երկիր՝ Միացյալ Նահանգները, որի դեսպանատան մոտ կհանդիպենք վաղը 13։00-ին»,- նշեց Հրանտ Թոխատյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ երեկոյան ակնկալում են ՌԴ դեսպանատան պատասխանը, որտեղ նամակը հանձնել էին երեկ, իսկ վաղն արդեն՝ Ֆրանսիայի դեսպանատան պատասխանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30