Բաժիններ՝

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել հութիներին օգնող ընկերությունների և նավերի նկատմամբ

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել այն ընկերությունների և նավերի նկատմամբ, որոնք աջակցում են Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբներին։ Դրա մասին ասված է Պետքարտուղարության մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։

Հետևաբար, պատժամիջոցներ են սահմանվում «երեք նավերի և դրանց սեփականատերերի նկատմամբ՝ Իրանի աջակցությունը վայելող հութիներին օգնելու համար՝ հութիների վերահսկողության տակ գտնվող նավահանգիստ նավթամթերք մատակարարելով»։

Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակի (OFAC) կայքի՝ սահմանափակումներ են կիրառվել Մավրիկիոսում գրանցված Bagsak Shipping ընկերության, ինչպես նաև Լիբանանում գրանցված Great Success Shipping և Zaas Shipping & Trading ընկերությունների նկատմամբ։ Պատժամիջոցների ցանկում են նաև Պանամայի և Սան Մարինոյի դրոշներով նավարկող լցանավերը։

Պատժամիջոցների ցանկում ընդգրկվելը նշանակում է սառեցնել Միացյալ Նահանգներում գտնվող ակտիվները և ամերիկացի քաղաքացիներին ու ընկերություններին արգելել գործարքներ կնքել ցանկում ընդգրկվածների հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930