
Հայաստան-Վրաստան սահմանին 3.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Հայաստան-Վրաստան սահմանին ապրիլի 29-ին 3․3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտում են ՀՀ փրկարար ծառայությունից։
«Սույն թվականի ապրիլի 29-ին տեղական ժամանակով ժամը 03:40-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 23։40-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.10⁰ և արևելյան երկայնության 43.90⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 3.3 մագնիտուդով երկրաշարժ։Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ»,- նշված ՝ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի և Մեծ Սեպասար գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։