ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ Դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի և հարակից օրենքների՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության ապրիլի 12-ին տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասվում է․ ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը և հարակից օրենքներն ԱԺ-ի կողմից ՀՀ նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2021թ. մարտի 22-ին:
Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն անդրադառնալով հունիսի 20-ին անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ Նիկոլ Փաշինյանին հստակ հարց տվեց, թե ե՞րբ է պատրաստվում հրաժարական տալ․
Հայատյացության հերթական դրսևորում էր օրերս Բաքվում բացված, այսպես կոչված, «Ռազմավարի զբոսայգին»՝ հայ զինվորականներին և ռազմագերիներին պատկերող անմարդկային, նվաստացուցիչ տեսարաններով։
«Եթե այլ ճանապարհով փորձեն գնան իմ հրաժարականից հետո, «Իմ քայլը» ինձ կընտրի վարչապետ ու թեման կփակի». Փաշինյան
Բելառուսն անկեղծորեն ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լիակատար հրադադարի մասին պայմանավորվածությունները:
«Արցախում հաճախ եմ լինում և տեսնում եմ, որ կան համայնքի ղեկավարներ, որոնք թույլ են աշխատում, մարդիկ տեղյակ չեն լինում, ցուցակները ճիշտ կազմված չեն: Կամ «Արցախբանկ»-ից մարդկանց վիրավորում ու այլ բանկ են ուղարկում: Ես նաև մեկ ուրիշ վտանգավոր բան եմ տեսնում: Չգիտեմ, թե ապաստարաններն ինչ վիճակում են: Չեմ լսում, որ Ստեփանակերտում ապաստարանները կարգի են բերում կամ մյուս շրջաններում կառուցում են: Ես չեմ տեսնում, որ Երևանում կամ այլ շրջաններում ապաստարանները կարգի են բերում: Ես շարժ չեմ տեսնում Արցախում, ուր մնաց՝ Հայաստանում: Ո՞ւր է մեր Պաշտպանության նախարարը, ԱԻՆ-ը, ինքնապաշտպանության առումով ինչ-որ մի բան պե՞տք է անեն, թե՞ ոչ»,- եզրափակեց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգողը:
«Մարտի 1-ի գործը ամենայն մանրամասնությամբ բացահայտված է. այդ նյութերը մի պահի կարող են հրապարակվել». Փաշինյան
«Պղնձաձուլարան կունենանք, եթե ունենանք երկաթուղի». Փաշինյան
Լենան, Լուլուն, Ալենը, Մակունցը, Արփի Դավոյանը, Շիրակ Թորոսյանը, Նազելի Բաղդասարյանը և ևս 76 ուսապարկ ծափահարում էին նոր Եռաբլուրի հիմնադրին՝ մարդուն, որը հանձնեց Շուշին, Հադրութը, մարդուն, որը զոհեց մի ամբողջ սերունդ, խեղեց հազարավոր երիտասարդների ճակատագիր, մարդուն, ով ոչ մի ճիշտ բառ չի ասում, նրա ամեն հաջորդ բառ նախորդի հերքումն է, ոչ մի բանի համար պատասխանատվություն չի վերցնում, մարդուն, ում ամեն քայլ արյունոտ է։
Ըստ Փաշինյանի՝ գերիների վերադարձի լուրից հետո դատարկ ինքնաթիռի համար պատասխանատվություն կրում է Ալիևը
Նիկոլ Փաշինյանը Էդմոն Մարուքյանին հրավիրում է Օնիկ Գասպարյանի մասնակցությամբ Անվտանգության խորհրդի գաղտնի արձանագրությունը տեսնելու
Հետաքրքիր է՝ կա՞ բանաստեղծություն, որը կբացատրեր պատերազմի ավարտից 7 ամիս անց զոհերի թվի գաղտնի պահելը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
Ռուսաստանը Սև ծովում իր սահմանների մերձակայքում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ակտվիության աճի պայմաններում հարկադրված է միջոցներ ձեռնարկել սեփական անվտանգության ապահովման ուղղությամբ, բայց շահագրգռված է իրադրության քաղաքական կարգավորմամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:
Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Միաժամանակ, այն նախատեսված չէ նախընտրական քարոզչության բնույթի ելույթների համար և ստույգ պետք է սահմանափակվի բացառապես Կառավարության կողմից ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին հաշվետվությամբ…»։
Սենատորներ Թիմ Քեյնը (դեմոկրատ Վիրջինիայի նահանգից), Քրիս Մերֆին (դեմոկրատ Քոնեկտիկուտի նահանգից) և ԱՄՆ-ի Կոնգրեսի վերին պալատի ևս 25 անդամներ նախագահ Ջո Բայդենին հղել են նամակ՝ անհապաղ Գործողությունների համատեղ համապարփակ պլանին (ԳՀՀՊ) միանալու կոչով՝ այն սպառնալիքի խաղաղ և արդյունավետ հակազդման համար, որը, նրանց կարծիքով, իրենից ներկայացնում է Իրանի միջուկային ծրագիրը: Նամակի տեքստն ապրիլի 13-ին զետեղվել է Քեյնի կայքում:
ԱԺ պատգամավոր Գոռ Գևորգյանը այսօր խորհրդարանում հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին, որը ներկայացնում էր կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:
«Եթե ուզենայինք բացարձակ վերահսկողության տակ վերցնել դատական համակարգը, մեզ համար դա խնդիր չէր լինելու». Փաշինյան
Փաշինյանն առաջարկում է Ալիևի նկատմամբ կարեկցանքով լցվել. ինքն Ալիևին չի՛ ատում, խղճում է
Թբիլիսիի Ազատության հրապարակում անցկացվել է «Հայոց ցեղասպանությունը» խորագրով նկարների ցուցահանդես։ Վրաստանում Հայաստանի դեսպանությունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում տեղեկացնում է, որ ցուցահանդեսին ներկայացված են եղել Հայոց ցեղասպանության, Բաքվի ու Սումգայիթի ջարդերի, ինչպես նաև Արցախում և Նախիջևանում ադրբեջանական վանդալիզմի զոհ դարձած հայկական մշակութային կոթողների նկարները։
«Իհարկե, եթե անկեղծ ասեմ, շատ ծանր է զոհերի թվաբանություն անել, որովհետև ամեն զոհը, ամեն զոհի առկայությունը ծանր է, և այստեղ որևէ թվաբանական վարժությունը շատ ծանր է և տեղին չէ: Բայց այնուամենայնիվ ես հասկանում եմ, որ նաև պետք է հանրությանը տալ տեղեկատվություն:
Ժողովուրդը գերի՞ է ձեր իշխանությանը. «Չէ, հեսա ընտրությունը կլինի, կշպրտեք փողոց». Հովիկ Աղազարյան
«ԶՈՒ-ն ինձ զեկուցել է, որ կարող ենք խնդիր լուծել». Փաշինյան
Պետական եկամուտների կոմիտեի գործակցությունը ԵԱՏՄ շրջանակում ակտիվանում է էլեկտրոնային հարթակում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊԵԿ-ը:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, ապրիլի 15-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում հյուրընկալվել են Արցախի Հանրապետության մի խումբ հանրային ծառայողներ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, ով, երկրորդ օրն է, ինչ պատգամավորական մանդատ է ստացել, խորհրդարանում դիմելով լրագրողներին, ասաց, թե լրագրողները չե՞ն ուզում իրենից հարցնել, թե ինչո՞ւ էր ծափահարում Նիկոլ Փաշինյանին:
Ազգային Ժողովում Նիկոլ Փաշինյանի այսօր ունեցած ելույթում Նախագահ Տեր-Պետրոսյանին առնչվող «մտքերը» մեկնաբանելու լրագրողների հարցումներին ի պատասխան հիշեցնեմ 2020թ. նոյեմբերի 30-ին Փաշինյանի նույնանման «մտքերին» Լևոն Տեր-Պետրոսյանի տված գնահատականը.
Փաշինյանի ելույթները երբևէ աչքի չեն ընկել տրամաբանվածությամբ, իրականության հետ աղերսով, սթափությամբ։ Որպես կանոն՝ հիստերիկ, ցինիզմով ու կեղծիքով լեցուն ելույթներ են։ Այսօրվանը բացառություն չէր։ Պատկերացնո՞ւմ եք՝ մարդը, ով ապականել է մեր ներկան, համարձակվում է խոսել ապագայից։
Նիկոլ Փաշինյանն ի զարմանս աշխարհի, ի վնաս Հայաստանի, Արցախի ու ի դժբախտություն հայ ժողովրդի (նաև՝ ի ամոթ քաղաքական վերնախավ կոչվածի) դեռ զբաղեցնում է վարչապետի աթոռը, թեև պետք է գտնվեր լրիվ այլ աթոռի վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը՝ գրառումը վերնագրելով՝ «Քաղաքացի Նիկոլ Փաշինյանին տրվելիք հարցերից (դատարանում)»: