Սենատորները Բայդենին կոչ են արել ԱՄՆ-ին վերադարձնելու Իրանի հետ միջուկային գործարքին
«Մենք վճռականորեն պաշտպանում ենք ԳՀՀՊ-ին վերադաձը և Իրանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների վերաբեռնման համար որպես ելակետ դրա կատարումն ապահովելու սկզբունքը: Եթե Իրանը ցանկանում է վերականգնել ԳՀՀՊ-ով որոշված սահմանափակումների կատարումը, Միացյալ Նահանգները պետք է պատրաստ լինի վերստին միանալու գործարաքին և մեղմացնելու պատժամիջոցները, ինչպես դա պահանջում է համաձայնագիրը»,- ասված է նամակում:
Նամակի հեղինակներն անհանգստություն են հայտնել Մերձավոր Արևելքի անկայունության, կիբեռգրոհների սպառնալիքների և բալիստիկ հրթիռների մշակումը շարունակելու՝ Թեհրանի ունակության առթիվ: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին մարտի 2-ին իր ֆրանսիացի պաշտոնակից Էմանուել Մակրոնի հետ կայացած հեռախոսազրույցում նախազգուշացրել է, որ ԳՀՀՊ-ն քննարկման ենթակա չէ և այն ուժի մեջ պահելու միակ եղանակը Վաշինգտոնի կողմից Թեհրանի դեմ պատժամիջոցների վերացումն է: Սակայն պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մարտի 10-ին հավաստել է, որ Վաշինգտոնն Իրանի նկատմամբ սահմանափակումների մեղմացման կգնա սոսկ ԳՀՀՊ նրա վարդարձից հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը: