Արցախի մի խումբ հանրային ծառայողներ այցելել են ՀՀ նախագահի նստավայր

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում հյուրընկալվել են Արցախի Հանրապետության մի խումբ հանրային ծառայողներ: Այս մասին հայտնում են  ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանրապետության նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ նրանք շրջել են նախագահական նստավայրում, ծանոթացել շենքի պատմությանը և աշխատանքային հնարավորություններին, տեղեկացել Հանրապետության նախագահի ինստիտուտի գործառույթներին և նախագահի սահմանադրական լիազորություններին:

Շրջայցից հետո Արցախից ժամանած հանրային ծառայողները հանդիպել են Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանի հետ, զրուցել պետական և հանրային ծառայությանը վերաբերող տարբեր հարցերի շուրջ:

Արցախի Հանրապետության հանրային ծառայողների այցը Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայր կազմակերպվել է Առաջնորդության դպրոցի նախաձեռնությամբ:

Տեսանյութեր

Լրահոս