«Որևէ մեկից  թաքցնելու բան չունեմ, ամբողջ կյանքս ապրել եմ թափանցիկ». Գոռ Գևորգյանը՝ Նիկոլ Փաշինյանի պահվածքի մասին

ԱԺ պատգամավոր Գոռ Գևորգյանը այսօր խորհրդարանում հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին, որը ներկայացնում էր  կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:

Նիկոլ Փաշինյանը պատգամավորի հարցից վրդովվեց, ապա ասաց, որ հարցին չի պատասխանի, ավելին՝ պատգամավորին հորդորեց հասկանալ, թե ինքն ով էր և որտեղից հայտնվեց խորհրդարանում՝ ակնարկելով, որ Գոռ Գևորգյանն իր շնորհիվ է պատգամավորական մանդատ ստացել:

«Նիկոլ Փաշինյանին ասելով՝ ձեր թիմը, նպատակ չեմ ունեցել թիրախավորելու որևէ մեկին, խոսքը վերաբերում էր այն գործընկերներին, որոնց հետ ես այլևս նույն թիմում չեմ: Խորհրդարանական մեծամասնության պատգամավորները խորհրդարանում հայտնվել են նույն կերպ, ինչպես ես եմ հայտնվել: Ամեն մեկն առաջին հերթին պատասխանատու է այստեղ հայտնվելու իր հետագծին: Ես որևէ մեկից  թաքցնելու բան չունեմ, ամբողջ կյանքս ապրել եմ թափանցիկ, իմ համոզմունքներին հավատարիմ»,- նշեց Գոռ Գևորգյանը:

Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում Գոռ Գևորգյանը դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց, որ որպես հետպատերազմական երկրի խորհրդարանի պատգամավոր՝ ամաչում է  հնչեցված ծափահարությունների համար, քանի որ ունեն հազարավոր զոհեր, գերեվարված, չվերադարձած հայրենակիցներ:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս