Բաժիններ՝

Պատրուշևը մեկնաբանել է Սև ծովում ՆԱՏՕ-ի ակտիվության աճը

Ռուսաստանը Սև ծովում իր սահմանների մերձակայքում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ակտվիության աճի պայմաններում հարկադրված է միջոցներ ձեռնարկել սեփական անվտանգության ապահովման ուղղությամբ, բայց շահագրգռված է իրադրության քաղաքական կարգավորմամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:

«Նշվում է ՆԱՏՕ-ի դաշինքի, հատկապես ԱՄՆ-ի, աճող ռազմական ակտվիությունը Սևծովյան տարածաշրջանում ռուսաստանյան սահմանների անմիջական մերձակայքում»,-ասել է Պատրուշևը՝ ապրիլի 14-ին Սևաստոպոլում հանդես գալով Ղրիմի ազգային անվտանգության ապահովման հարցերին նվիրված խորհրդակցության ժամանակ: «Հարց է տրվում՝ որտե՞ղ է ԱՄՆ-ը և որտե՞ղ է Սև ծովը: Եվ ինչ ազգային շահեր են նրանք այստեղ հետապնդում, եթե բազմաթիվ ամերիկացիներ գաղափար չունեն, թե որտեղ է գտնվում այդ ծովը»,-հավելել է Անվտանգության խորհրդի քարտուղարը:

Այս պայմաններում Ռուսաստանը, ընդգծում է Պատրուշևը, «հարկադրված է միջոցներ ձեռնարկել իր տարածքի անվտանգության ապահովման ուղղությամբ», բայց միևնույն ժամանակ շահագրգռված է իրադրության քաղաքական կարգավորման շուրջ բանակցությունների անցկացմամբ»: «Սակայն ԱՄՆ-ը, Անգլիան և մի շարք այլ երկրներ Ռուսաստանին մեղադրում են իր տարածքով զորքերի տեղաշարժման մեջ, ըստ էության, անտեսելով սեփական անվտանգության ապահովման սուվերեն իրավունքը»,-նշել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս