Իմքայլական պատգամավորն առաջարկեց խոսել միացրած տեսախցիկների առաջ, սակայն, երբ հարցեր հնչեցին, հեռացավ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, ով, երկրորդ օրն է, ինչ պատգամավորական մանդատ է ստացել, խորհրդարանում դիմելով լրագրողներին, ասաց, թե լրագրողները չե՞ն ուզում իրենից հարցնել, թե ինչո՞ւ էր ծափահարում Նիկոլ Փաշինյանին:

Նա նախ ցանկություն հայտնեց, որ ուզում է տեսախցիկների առջև խոսել, հետո, երբ արդեն հարցեր հնչեցին՝ հեռացավ:

Նորաթուխ պատգամավորը մեղադրեց լրատվամիջոցներին՝ նշելով, թե ակնհայտ է, որ քաղաքական հրահանգ է իջեցվել տարբեր մեդիատիրույթներում և շարժման առիթ դարձնել, թե ինչու էին ծափահարում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:

«Ծափահարում էի անձամբ ես, որովհետև հավատում եմ, որ Հայաստանն ու Արցախն ունեն ապագա, ի հեճուկս բոլոր նրանց, ովքեր ցանկանում են Հայաստանի ու Արցախի հանրապետությունները տեսնել մոխրացած և այդ մոխիրների վրա կառուցել իրենց հերթական դղյակները, քշել հերթական ամենանոր ջիփերը»,- նշեց նա:

Դիտակմանը, որ Արցախը մոխրացվել է իրենց իշխանության օրոք, կամ առհասարակ իրենց իշխանության հետ Հայաստանն ունի՞ ապագա, պատգամավորը չարձագանքեց, միայն ձայնն աստիճանաբար սկսեց բարձրացնել ու նախորդ ասածներն ավելի բարձր կրկնել, ինչից հետո իշխանական պատգամավոր Մխիթար Հայրապետյանը նրան տարավ տեսախցիկների մոտից:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930