Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Հռոմի պապ Լևոն XIV-ը փակ հանդիպում կանցկացնեն այսօր՝ մայիսի 18-ին: Դա կլինի նրանց առաջին պաշտոնական հանդիպումը։
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) Հայաստանում պետական վերահսկողություն իրականացնող կառույց է՝ պատասխանատու առողջապահական և աշխատանքային նորմերի պահպանման, աշխատողների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև բժշկական ծառայությունների վերահսկման համար։
Անհրաժեշտության դեպքում Արևմուտքը Մերձավոր Արևելքի երկրներին միմյանց դեմ կհանի՝ իրենց ռեսուրսներին ավելի հեշտ մուտք ունենալու համար, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Անամոթը նրանց մոտ կզում է, մերոնց վրա` հարձակվում. քաղաքացի
Հաճելի էր հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ Տիրանայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովում. այս մասին X-ում գրել է բելառուս ընդդիմադիր քաղաքական գործիչ,նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան և կից լուսանկար հրապարակել:
Իրանը մտադիր չէ միջուկային զենք արտադրել, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին «Թեհրանյան երկխոսություն» համաժողովի ժամանակ։ Ֆորումին մասնակցել են Իրանի և Մերձավոր Արևելքի այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ինչպիսի՞ «բարեփոխված եւ մաքրված» տեսք կստանար հայրենի լրագրությունը, եւ նման «էքսպերիմենտի» հետեւանքով ո՞ր տեղում կհայտնվեր Հայաստանը «Լրագրողներ առանց սահմանների»-ի կամ «Ֆրիդոմ Հաուս»-ի ինդեքսներում։ Իմիջիայլոց, Հանրային հեռուստատեսությամբ Տիգրան Հակոբյանի եւ Պետրոս Ղազարյանի երեկվա զրույցից բավականին դժվար է հասկանալ, արդյո՞ք լավ է, որ մեր երկիրը մամուլի ազատության մակարդակով ԼԱՍ վարկանիշային դասակարգմամբ հայտնվել է իր համար աննախադեպ բարձր՝ 34-րդ տեղում, և իշխող քաղաքական ուժը ցանկացած առիթ օգտագործում է դրանով հպարտանալու համար։ Բայց մի այլ բան միանգամայն պարզ է՝ զրուցակիցները որեւէ լումա չեն ներդրել այդ արդյունքին հասնելու համար։
«Զանգեզուրի միջանցք» ծրագիրը նախատեսվում է իրականացնել առաջիկա 3-4 տարվա ընթացքում։ Ինչպես հաղորդում է Anadolu-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
Գազայի հատվածի հարավային մասում` Խան Յունիս քաղաքի տակ գտնվող թունելում, հայտնաբերվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Մուհամեդ Սինվարի մարմինը, կիրակի հայտնել է Al Hadath հեռուստաալիքը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Հռոմի պապ Լևոն XIV-ը, գահակալության արարողության մեկնարկից առաջ, «պապոմոբիլով» շրջել էր Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում՝ ողջունելով հազարավոր հավատացյալների:
Ինչպես հայտնում է PAP գործակալությունը, տեղական ժամանակով առավոտյան ժամը 07։00-ին սկսվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը:
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը շաբաթ օրը դատապարտել է Ռուսաստանին Ուկրաինայի վրա «աննվազ կատաղությամբ» հարձակումները շարունակելու համար՝ հավելելով, որ հրադադարի շուրջ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները նույնպես «չեն արդարացրել սպասելիքները», հաղորդում է Euronews-ը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկիրն ունի անհրաժեշտ ուժեր և միջոցներ՝ 2022 թվականին Ուկրաինայում սկսված հատուկ գործողությունը «տրամաբանական ավարտին» հասցնելու համար։ Նա հստակեցրել է, որ դա կարելի է անել «Ռուսաստանի համար անհրաժեշտ արդյունքով», հաղորդում է «Կոմերսանտը»։
«Շանթ Դաշինք» կուսակցության սույն թվականի մայիսի 18-ի որոշման համաձայն, 2021թ. հոկտեմբերի 17-ին «Շանթ Դաշինքի» ընտրացուցակով համայանքապետ ընտրված Սամվել Լալայանը հեռացվել է կուսակցության շարքերից։
Իսրայելի ուժերը շարունակում են ռմբակոծել Գազայի հատվածը՝ առավոտից սպանելով առնվազն 101 պաղեստինցու: Զոհերից 36-ը գրանցվել է, այսպես կոչված, «անվտանգ գոտում»՝ Ալ-Մավասի փախստականների ճամբարում, գրում է aljazeera.com-ը։
Կիրակի օրը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ։
Մոտ կես միլիոն հայ կռվեց ռազմաճակատներում, հազարավոր հայորդիներ արժանացան մեդալների ու պարգևների, ունեցանք հերոսներ և մարշալներ: Այդ հաղթանակը մեզ մշտապես հիշեցնում է, որ ազատությունն ու խաղաղությունը ձեռք են բերվում ծանր գնով և պահվում են պատասխանատվությամբ ու արժանապատվությամբ։ Հարկ է նշել հատկապես այն, որ հիտլերյան Գերմանիայի՝ մեր տարածաշրջանի և Հայաստանի հետ կապված ծրագրերը ևս կյանքի չկոչվեցին: Այդ ամենն իրականություն չդարձավ մոտ 80 տարի առաջ մայիսի 9-ին ձեռք բերված հաղթանակի շնորհիվ: Հակառակ դեպքում գուցե Հայաստանն այլ ապագա և ճանապարհ ունենար 80 տարի առաջ:
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ուրբաթ օրը Տիրանայում կարճ քննարկում են ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովի ժամանակ, գրում է Euronews-ը։
Հռոմի պապ Լևոն XIV-ը, գահակալության արարողության մեկնարկից առաջ, «պապոմոբիլով» շրջել է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում՝ ողջունելով հազարավոր հավատացյալների, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը, հայտնել են Իրանի և «այլ մասնակիցների» հետ «օկուպացիայից ազատագրված տարածքներում» համատեղ զորավարժությունների մասին։
Էպիկենտրոնը եղել է Էգեյան ծովում: Ցնցումը տեղի է ունեցել 7,01 կմ խորության վրա:
Ռումինացիները կիրակի օրը քվեարկում են նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, որում ծայրահեղ աջ եվրասկեպտիկները դիմակայում են կենտրոնամետներին, և որի ելքը կարող է հետևանքներ ունենալ ինչպես երկրի դժվարություններ կրող տնտեսության, այնպես էլ ԵՄ միասնության համար, հաղորդում է Reuters-ը։
Պորտուգալիան դիմել է Եվրահանձնաժողովին՝ ապրիլին Պիրենեյան թերակղզում տեղի ունեցած զանգվածային անջատումից հետո Իսպանիային էլեկտրաէներգիայի անբավարար մատակարարման պատճառով Ֆրանսիայի վրա ճնշում գործադրելու համար, հաղորդում է Financial Times-ը։
Ավելի վաղ Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը հայտնել էր, որ նավի վրա եղել է 277 մարդ, որից 2-ը զոհվել են, առնվազն 19-ը՝ տուժել են: Չորսը ծանր վիճակում են։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՏԱՍՍ-ին հաստատել է, որ նախապատրաստվում է հեռախոսազրույց Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարների միջև։
«Վրացական երազանք»-ի կառավարության արտաքին գործերի (ԱԳ) նախարար Մակա Բոճորիշվիլին օգտագործեց Եվրոպայի խորհրդի ձևաչափը՝ արևմտյան գործընկերների կիրառած «երկակի ստանդարտները» քննարկելու համար։ Եվրոպայի խորհրդի ղեկավարները մատնանշեցին ժողովրդավարության անկումը և Թբիլիսիի առջև ծառացած կոնկրետ մարտահրավերները։
Լսի, Արսեն Թորոսյան, քեզ եմ ասում, թուրք ես, մամադ էլ, պապադ էլ, ընտանիքդ էլ. կռվում վիրավորված սպա
Ամբողջական տարբերակը կտեղադրվի նաև նախագահ Քոչարյանի համացանցային պաշտոնական հարթակներում։
Իսրայելի Հանրային Հեռարձակման Կորպորացիան՝ ի սրտե ներողություն է խնդրում այս հումորային մեկնաբանության համար
Ծնելիության մակարդակը նվազում է ամբողջ աշխարհում և Թուրքիայում ևս նկատվում է այդ միտումը։