Բաժիններ՝

Իսրայելը Գազայում սպանել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարին. Al Hadath

Գազայի հատվածի հարավային մասում` Խան Յունիս քաղաքի տակ գտնվող թունելում, հայտնաբերվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Մուհամեդ Սինվարի մարմինը, կիրակի հայտնել է Al Hadath հեռուստաալիքը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

«Աղբյուրները հաստատել են ալիքին, որ Մուհամմեդ Սինվարի և նրա տասը օգնականների մարմինները հայտնաբերվել են Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս թունելի մեջ», – հաղորդում է հեռուստաալիքը:

Ըստ աղբյուրների՝ Սինվարը սպանվել է մի քանի օր առաջ իսրայելական հարվածների հետևանքով, զոհվածների թվում է նաև շարժման հրամանատարներից մեկը՝ Ռաֆահում ՀԱՄԱՍ բրիգադի ղեկավար Մուհամմեդ Շաբանեն։

Իսրայելի «ԿԱՆ» պետական ​​հեռուստաընկերությունը մայիսի 13-ին հայտնել է, որ Իսրայելը ավիահարված է հասցրել Խան Յունիսին, որի թիրախը Սինվարն էր: ՀԱՄԱՍ-ի առաջնորդը գտնվել է Գազայի հատվածի հարավում գտնվող Եվրոպական հիվանդանոցի տակ գտնվող ստորգետնյա սենյակում, որը հարձակման է ենթարկվել։

Մուհամեդ Սինվարը ստանձնել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարումն այն բանից հետո, երբ անցյալ հոկտեմբերին Իսրայելը սպանել է նրա եղբորը՝ ՀԱՄԱՍ-ի այն ժամանակվա ղեկավար Յահյա Սինվարին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս