Թուրքիայում ծնելիության ցուցանիշը նվազում է

Ծնելիության մակարդակը նվազում է ամբողջ աշխարհում և Թուրքիայում ևս նկատվում է այդ միտումը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի վիճակագրական ծառայությունը (TÜİK) հրապարակել է 2024 թվականի ծնելիության վիճակագրական տվյալները։

Ըստ աղբյուրի՝ 2024 թվականին Թուրքիայում ծնվել է 937 հազար 559 երեխա է ծնվել։ Նորածինների 51.4 տոկոսը տղա է, իսկ 48.6 տոկոսը՝ աղջիկ։

Նշվում է, որ 2001-ին ծնելիության մակարդակը կազմել է 2.38, իսկ 2024-ին նվազել է 1.48-ով։ Հավելենք, որ 2023թ. ծնելիության մակարդակը նվազել էր 1.51-ով:

Հիշեցենենք, որ Թուրքիայի ժողովրդագրական պատկերը փոփոխվում է. աճում է տարեց բնակչության թիվը, իսկ երեխաներինը՝ նվազում։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրի բնակչության թվի ավելացման անհրաժեշտության մասին՝ ընդգծելով ժողովրդագրական աճի ռազմավարական կարևորությունը։ Նա հատկապես ուշադրություն էր դարձրել ընտանիքների խրախուսման քաղաքականությանը՝ առաջարկելով մեծացնել երեխաներ ունեցող ընտանիքների համար տրամադրվող աջակցությունները։ Էրդողանը բազմիցս նշել է, որ Թուրքիայի ապագա զարգացման հիմքում պետք է լինի երիտասարդ և բազմամարդ բնակչություն։

Բացի այդ, Էրդողանը հայտարարել էր, որ եթե ներկայիս միտումները շարունակվեն, ապա 2100 թվականին Թուրքիայի բնակչությունը կարող է նվազել 65 միլիոնի, ինչը կազդի երկրի տնտեսական և սոցիալական կայունության վրա։

Տեսանյութեր

Լրահոս